Անոտ երկկենցաղներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օձաձուկ (Ichthyophiidae)

Անոտ երկկենցաղներ (լատ.՝ Apoda), երկկենցաղների դասի կարգ, մեկ ընտանիքով (որդակերպերի)։ Հայտնի է 19 ցեղ, 56 տեսակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոտ երկկենցաղների մարմինը որդաձև է, բաժանված օղակաձև լայնական սեղմվածքներով, որոնց թիվը կարող է հասնել մինչև 400-ի։ Մաշկը մերկ է, հարուստ լորձային գեղձերով։ Աչքերը թերզարգացած են, թաքնված մաշկի, նույնիսկ՝ ոսկորների տակ։ Թմբկաթաղանթ, միջին ականջ, զույգ վերջավորություններ և պոչ չունեն։ Հոտառությունը լավ է զարգացած։ Ունեն փոքրիկ շոշափուկ, որը դուրս է գալիս գլխի վրա՝ քթանցքերի տակ կամ ետևում տեղադրված խոր փոսիկից։ Անոտ երկկենցաղներն ապրում են հողում (բացառությամբ Typhio nectes և Dermophis ցեղի մի քանի տեսակների, որոնք ապրում են ջրում)։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են որդերով, միջատներով, հողում ապրող անողնաշարավորներով։ Մեծ մասը ձվադրում Է խոնավ հողում։ Թրթուրն իր կերպարանափոխությունն ավարտում է երբեմն՝ ջրում, երբեմն՝ ձվի մեջ։ Կան և կենդանածին տեսակներ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոտ երկկենցաղները տարածված են Աֆրիկայի, Ամերիկայի և Ասիայի արևադարձային գոտիներում։ Հայաստանում չեն հանդիպում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 432 CC-BY-SA-icon-80x15.png