Անծնոտներ
Արտաքին տեսք
| Անծնոտներ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Ենթաթագավորություն | Երկկողմանի համաչափ կենդանիներ (Bilateria) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Ինֆրատիպ | Անծնոտներ (Agnatha) Cope, 1889 |
Անծնոտներ (անգլ.՝ Agnatha), ողնաշարավոր կենդանիների ձկնակերպերի բաժին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնոտները բացակայում են։ Մարմնի երկարությունը մինչև 1 մ է։ Կմախքը կրճիկային է։ Բերանը բացվում է ծծող ձագարի մեջ, որի պատերին և լեզվի վրա գտնվում են եղջերային ատամիկները։ Ունեն մեկ քթանցք։ Շնչառությունը կատարվում է 5-15 զույգ խռիկային պարկերով։ Սնվում են ջրային մանր կենդանիներով։ Անծնոտներից պահպանվել են բոլորաբերանների ներկայացուցիչները՝ քարալեզները և միքսինները։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անծնոտներ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 419)։ |