Միքսիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Myxine NOAA.jpg

Մեքսիններ, (անգլ.՝Myxini), անծնոտների դասի ողնաշարավոր կենդանիների ենթադաս։ Մարմնի երկարությունը 45-70 սմ է։ Բերանը և կենտ քթանցքը շրջապատված են մսալի 6-8 բեղիկներով։ Արյունատար համակարգը բաց է, ունեն 1 հիմնական և 3 լրացուցիչ սիրտ։ Հայտնի է մեքսինների 15 (ԽՍՀՄ-ում՝ 1) տեսակ, տարածված համաշխարհային օվկիանոսի բարեխառն և մերձարևադարձային շրերում։ Գիշատիչ են, սնվում են գլխավորապես թուլացած ձկներով, որոնց մարմնի մեջ են խրվում հզոր, ատամնավոր լեզվի օգնությամբ։ Որոշ մեքսիններ վնաս են հասցնում ձկնորսությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 628 CC-BY-SA-icon-80x15.png