Բալխաշ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Բալխաշ
Балқаш

Բալխաշ լիճը
46°32′06″ հս․. լ. 74°58′39″ ավ. ե. / 46.5350° հս․. լ. 74.9775° ավ. ե. / 46.5350; 74.9775
Կոորդինատներ Կոորդինատներ: 46°32′27″ հս․ լ. 74°52′44″ ավ. ե. / 46.54083° հս․. լ. 74.87889° ավ. ե. / 46.54083; 74.87889
Տեղագրություն Կենտրոնական Ասիա
Երկիր Ղազախստան Ղազախստան
Վարչատարածքային բաժանում Ալմաթիի մարզ
Ժամբիլի մարզ
Կարագանդայի մարզ
Հայելու բացարձակ բարձրությունը 340 մ
Երկարություն 605 կմ
Լայնություն 9 մինչև 74 կմ
Ավազանի մակերեսը 18200[1] կմ²
Ծավալը 105[1] կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 2385 կմ
Ամենամեծ խորությունը 26[1] մ
Միջին խորությունը 5,8 մ
Աղիությունը արևելքում՝ 5,2‰ ‰
Պարզությունը 1-5,5 մ
Ջրահավաքի մակերեսը 413 000 կմ²
Թափվող գետերը Իլի, Կարատալ, Ակսու, Լեպսի, Այագուզ
Commons-logo.svg Վիքիպահեստում

Բալխաշ լիճ (Ղազախերեն՝ Балқаш Көлі Բալխաշ կյոլի), լիճ է Ղազախստանում[2]։ Մեծությամբ Ասիայում երրորդն է։ Գտնվում է Ղազախստանի հարավարևելյան մասում։ Ավազանի ամենախոշոր գետը Իլին է։ Բալխաշը անհոսք կիսաքաղցրահամ լիճ է Բալխաշ-Ալակոլյան գոգավորությունում Ղազախստանի հարավ-արևելքում, մեծությամբ երկրորդ չցամաքող աղի լիճն է (Կասպից ծովից հետո) և 14-րդը՝ աշխարհի խոշոր լճերի թվում։ Լճի յուրահատկությունը նրանումն է, որ այն նեղ նեղուցով բաժանված է երկու մասերի և ջրի տարբեր քիմիական բնութագրերով՝ արևմտյան հատվածում այն գրեթե քաղցրահամ է, իսկ արևելյանում՝ աղի։

Լիճը պատկանում է Բալխաշ-Ալակոլյան ջրատնտեսական ավազանին և գտնվում է Ղազախստանի միաժամանակ երեք՝ Ալմաթայի, Ժամբիլի և Կարագանդայի մարզերում: Լճից հյուսիս գտնվում է ընդարձակ Ղազախական բլրակը, արևմուտքում՝ Բետպակ-Դալան, իսկ հարավում՝ Չու-Իլիական լեռները, Տաուկում և Սարիեսիկ Ատիրաու ավազոտ զանգվածները։

Լճի իրական մակերեսն է 16 400 կմ2, սակայն, այն նվազում է լիճը սնող գետերից ջուր վերցնելու ժամանակ։ Լիճը նեղուցով բաժանվում է երկու՝ իրարից տարբերվող մասերի։ Արևմտյան մասի ջուրը քաղցրահամ է այն դեպքում, երբ արևելյան կեսինն աղի է։ Արևելյան կեսն ավելի քան 1.7 անգամ խորն է արևմտյանից։ Լճի ավազանի ամենամեծ քաղաքը նույնպես ունի Բալխաշ անունը և ունի շուրջ 66 000 բնակիչ։ Ավազանի հիմնական տնտեսական ճյուղերն են հանքարդյունաբերությունը, հանքաքարերի մշակումը և ձկնորսությունը։

Անվանում և լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բալխաշ» տեղանվան տարբերակներից մեկի համաձայն անունը ծագել է balkas թաթարերեն, ղազախերեն և ալթայան լեզվաընտանիքի լեզուներից, որը նշանակում է «ճմաթմբերով ծածկված ճահճապատ տեղանք» կամ «ճմաթմբեր ճահճի վրա»[3]. Ղազախերեն «բալկիտու» նշանակում է «մետաղների հալում», «հալել»[4]. «Բալկու» բառի ստուգաբանությունը հաստատեց ակադեմիկոս Ա.Արգուլանի արշավախմբի հնագիտական տվյալները, որի համաձայն Մերձբալխաշը որպես էնեոոլիթի եւ վաղ բրոնզի դարաշրջանի հնագույն մետաձուլական օջախ, որը նշանակում է «շողալ», «վառել», «այրել», «հալվել»[5]: Լեգենդի համաձայն լճի ծագումը այն մասին է, որ հարուստ կախարդ Բալխաշն ուներ Իլի անունով գեղեցիկ դուստր: Երբ ժամանակն է գալիս ամուսնանալու, Բալխաշը հայտարարում է, որ իր աղջկան կնության կտա միայն ամենահարուստին, ամենագեղեցիկին ու ուժեղին: Ներկայացված ճամփորդների թվում չինական կայսրի երկու որդիներն էին քարավանների հետ, բեռնված թանկարժեք ապրանքներով, մոնղոլական խանի որդիները արծաթով բեռնված ձիերի երամակով, ինչպես նաև Բուխարայի երիտասարդ վաճառականները գորգերի և փղոսկրի ապրանքներով: Այնուամենայնիվ, նրանց թվում էր աղքատ հովիվ Կարատալը, ով ցանկանում էր փորձել իր բախտը և ում անմիջապես հավանում է հարսնացուն: Մրցակցության արդյունքում հաղթում է Կարատալը, ով էլ վրդովվեցնում է Բալխաշին: Սակայն Իլին գիշերը փախչում է չար հորից տնից, ընտրելով նրան: Իմանալով աղջկա փախուստի մասին, Բալխաշը անիծում է սիրահարներին:Նրանք երկու գետ են դառնում, արագորեն լեռներից տանելով իրենց ջրերը: Եվ այնպես է ստացվում, որ գետերն էլ երբեք իրար չեն միանում, որովհետև Բալխաշը հայտնվում է նրանց միջև և լճի ալիքների փրփուրից ճերմակում[6]:

Լճի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարատալ գետի դելտայի արբանյակային պատկերը

Բալխաշը գտնվում է Բալխաշ-Ալակոլյան գոգավորությունում, որը ձևավորվել է նեոգեն-չորրորդական ժամանակաշրջանում, Թուրանական սալի ճկվածքի թեքության արդյունքում և հետագայում լցվել է գետային ավազի նստվածքներով: Գոգահովիտը մտնում է Ջունգարական Ալաթաուի բեկվածքի համակարգի մեջ, որտեղ էլ գտնվում են Սասիկոլ, Ալակոլ և Էբի-Նուր լճերը[7]: Այս լճերը հնագույն Հանհայական ծովի մնացորդներն են, որոնք երբեք չզբաղեցրեցին ամբողջ Բալխաշ-Ալակոլյան գոգավորությունը, սակայն չկապվեցին էլ Արալ-Կասպյան ավազանի հետ[8]:

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալխաշի տարածքը մոտավորապես 16.4 հազար կմ² (2000)[9] է,որն էլ Ղազախստանի տարածքում գտնվող լճերից խոշորագույնն է: Բալխաշը գտնվում է ծովի մակարդակից 340 մ բարձրության վրա և կիսալուսնի ձև ունի: Նրա երկարությունը մոտ 600 կմ է, լայնությունը արևելյան մասում 9-19 կմ է,արեւմուտքում՝ 74 կմ: Ջրափնյա գծի երկարությունը 2385 կմ է[10]: Սարիեսիկ թերակղզին մոտավորապես գտնվում է լճի կենտրոնում և լճի ջրագրությունը բաժանում է այն երկու տարբեր մասերի: Արևմտյան մասը համեմատաբար սակավաջուր է և գրեթե քաղցրահամ է, իսկ արևելքում ունի ավելի մեծ խորություն և աղի ջուր[11]: Արևմտյան մասից ջուրը դեպի արևելյան կողմ համալրվում է թերակղզու կողմից ձևավորված 3,5 կմ երկարությամբ Ուզինարալ նեղուցով (ղազ. Ұзынарал — «երկար կղզի»): Նեղուցի խորությունը մոտ է 6 մ է:

Բալխաշ լճի պատկերը տիեզերքից (օգոստոս 2002)
Balkhash labeled eng.jpg
Թվերով նշված են ամենամեծ թերակղզիները, կղզիները և ծոցերը
  1. Սարիեսիկ թերակղզին և Ուզունարալի նեղուցը լիճը բաժանում են երկու մասի
  2. Բայագաբիլ թերակղզի
  3. Բալաի թերակղզի
  4. Շաուկար թերակղզի
  5. Կենտուբեկ թերակղզի
  6. Բասարալ և Օրթարալ կղզիներ
  7. Թասարալ կղզի
  8. Շեմպեկ ծոց
  9. Սարիշագան ծոց

Կղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճում մեծ կղզիները քիչ են, ամենախոշորը Բասարալ և Թասարալ կղզիներն են, ինչպես նաև արևմուտքում գտնվող Օրտաարալ, Այակարալ և Օլժաբեկարալ կղզիները: Արևելյան մասում են գտնվում Օզինարալի, Ուլտարակտիի և Կորժինի կղզիները, ինչպես նաև լճի արևմուտքում գտնվող Ալգազի կղզին: Ընդհանուր առմամբ լճում հաշվում է 43 կղզի, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 66 կմ² [12], սակայն ջրի մակարդակի իջեցման հետևանքով ձևավորվում են նոր կղզիներ, իսկ առկա կղզերի տարածքները մեծանում են:

Լճի սնում և մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալխաշ-Ալակոլյան ավազանը զբաղեցնում է 512 հազ. կմ² տարածք[13], և ընդհանուր մակերևույթային ջրերի միջին հոսքը մեկ տարում կազմում է 27,76 կմ³, ներառյալով Չինաստանի տարածքից 11,5 կմ³: Բալխաշ լճի ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է մոտ 413 հազ. կմ²[14], ընդ որում նրա տարածքի 15 %-ը գտնվում է հյուսիս-արևմուտքում՝ Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում և ոչ մեծ մասը՝ Ղրղզստանում: Բալխաշ-Ալակոլյան ավազան մակերևույթային ջրերի հոսքի 86 %-ը Բալխաշ լճինն է, Իլի գետի հոսքը կազմում է 12,3 կմ³/տարի[15]. Իլին թափվելով լիճ արևմուտքից, կազմում է լիճի հոսքի 73—80 %-ը: Գետը սկիզբ է առնում Տյան-Շանի լեռներից և հիմնականում սնվում է սառցադաշտերից,որը պայմանավորում է ջրի մակարդակի ցերեկային և սեզոնային տատանումներով: Սառցադաշտերը հալվում են հունիս-հուլիս ամիսներիին[15]: Լիճ թափվելու տեղում Իլին առաջացնում է 8 հազ. կմ² տարածքով դելտա՝ բազմաթիվ վտակներով (Կուր-Լի, Ակ-Ուզեկ, Ջիդե և այլն): Իլի գետի դելտան կարգավորիչ դեր է կատարում, չորային սեզոնին լճին ջուր տալով:

Լճի արևելյան մասում լիճ են թափվում Կարատալը, Ակսուն, Լեպսին, բացի այդ, լիճը սնվում է գրունտային ջրերով[9]: Ջունգարական Ալաթաու լեռներից սկիզբ առնող Կարատալ գետը Բալխաշ լիճ թափվող երկրորդ խոշոր գետն է: Այագուզ գետը, որը մինչև 1950-ական թվականները սնում էր լիճը, ներկայումս, փաստացի չի հասնում լիճ: Անցյալում տևական տեղումների պատճառով լճին հյուսիսային շրջան էին թափվում Մոյինտի, Ժամշի, Տոկրաու և Բականաս գետերը, որոնք սկիզբ էին առնում Ղազախական մանրաբլուրներից:[16]: Նրանք բոլորն ունեն առավելապես ձնային սնում և ծանծաղում ու սակավաջուր են դառնում արդեն մայիսին: Արևմտյան և արևելյան շրջանների հոսքերի տարեկան տարբերությունը 1,15 կմ³ է[17]:

Լճի ջրային հաշվեկշիռը, 2000 թվական
Լճի ավազանում հոսքի ծավալը՝ 22,51 կմ³,որից՝
  • մակերևութային ջրերի ներհոսք — 18,51 կմ³,
  • ստորերկրյա — 0,9 կմ³,
  • տեղումներ և սառցադաշտ — 3,1 կմ³.

Ջրի տարեկան ծախսը՝ 24,58 կմ³:

  • գոլորշիացում — 16,13 կմ³,
  • Իլի գետի դելտա — 4,22 կմ³,
  • սառցագոյացում — 0,749 կմ³,
  • կոմունա-կենցաղային տնտեսություն — 243,97 մլն. մ³,
  • արդյունաբերություն — 219,14 մլն. մ³,
  • գյուղատնտեսություն — 3238,67 մլն. մ³,
  • ձկնաբուծություն — 26,9 մլն. մ³.

Լճի տարածքը և ծավալը մեծապես փոփոխվում են երկարատև տատանումների և ջրի մակարդակի կարճատև տատանումների պատճառով: Երկարատև տատանումները 12-14 մ է, նվազագույն արժեքները գրանցվել են V- ից մինչև X դարերը, իսկ ջրի առավելագույն մակարդակը նկատվել է XIII դարից մինչև XVII դարը[7]: 20-րդ դարի սկզբին և 1958-1969 թվականների ընթացքում լճի տարածքը մեծացավ մինչև 18-19 հազար կմ²,իսկ երաշտի ժամանակ, օրինակ, 19-րդ դարի վերջին, ինչպես նաև 1930-ական և 1940-ական թվականներին լիճը կրճատվեց մինչև 15.5-16.3 հազար կմ²: Լճի ջրի մակարդակի տատանումների լայնույթը այդ ժամանակ մոտ 3 մ էր[18]: 1946 թվականին լճի մակերեսը կազմել է 15730 կմ², իսկ ծավալը՝ 82.7 կմ³[14]: 2000-ականների սկզբին լիճը կրճատվում էր, քանի որ հոսող գետերը օգտագործվում էին տնտեսական նպատակներով: Այսպիսով, 1970 թվականին Իլի գետի վրա կառուցվեց Կապչագայի Ջրէկը, ձևավորելով Կապչագայի ջրամբարը: Ամբարտակի լցման համար խախտվեց Բալխաշ լճի ջրային հաշվեկշիռը, որը բերեց ջրի որակի վատացման, հատկապես լճի արևելյան ափին: 1970-1987 թվականներին ջրի մակարդակը նվազել է 2.2 մ-ով, իսկ ծավալ` 30 կմ : Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե բնական սնուցումը պահպանվեր, ապա 1975-1986 թվականներին կլիներ լճի կրճատման փուլը, այսինքն` մարդածին և բնածին գործոնները մեկ ուղղությամբ կարող էին ազդել լճի էկոհամակարգի վրա:

Առաջարկվեցին տարբերակներ արևմտյան մասի աղտոտվածության խնդրի լուծման համար, որով լիճը բաժանվելու էր պատվարով, սակայն նման ծրագրերի իրականացումը հնարավոր չէր իրագործել երկրում, տիրող տնտեսական իրավիճակի պատճառով[7][8][19]: Լճի մակարդակի նվազագույն մակարդակը (ծովի մակարդակից 340.65 մետր) արձանագրվել է 1987 թվականին Կապչագայի ջրամբարը լցնելուց հետո, իսկ 2005 թվականի հունվարին գրանցվեց մակարդակի մինչև 342.5 մետր բարձրացում, ինչը որոշ մասնագետներ վերջին տարիներին կապում էին մեծ քանակությամբ տեղումների հետ[20]:

Ջրի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալխաշ լիճը պատկանում է կիսաքաղցրահամ լճերին, ջրի քիմիական կազմը կախված է ջրամբարի ջրաբանական հատկություններից: Լճի արևմտյան մասի ջուրը գրեթե քաղցրահամ է, հանքայնացումը կազմում է 0,74 գ/լ, իսկ թափանցիկությունը՝ 1 մ, օգտագործվում է խմելու և արդյունաբերական նշանակության համար: Արևելյան հատվածն ավելի շատ աղիություն ունի՝ 3,5 - 6 գ/լ և թափանցիկությունը՝ 5,5 մ[12]: Բալխաշի ընդհանուր հանքայնացումը — 2,94 գ/լ: Բալխաշի բազմամյա (1931-1970) աղի միջին մնացորդը կազմում է 7,53 մլն տ, լճում լուծված աղի պաշարները` մոտ 312 մլն տ: Արևմուտքում ջուրը դեղնավուն-մոխրագույն գույնի է, իսկ արևելքում գույնը փոխվում է մուգ կապույտից դեպի զմրուխտ-կապույտի, ինչը նկատելի է նաև արբանյակային լուսանկարներից[21]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալխաշ քաղաք, կլիմայագրություն
Հ Փ Մ Ա Մ Հ Հ Օ Ս Հ Ն Դ
 
 
13
 
-9.2
-18.1
 
 
10
 
-8.1
-17.8
 
 
10
 
0.0
-10.0
 
 
11
 
14.2
2.8
 
 
15
 
22.1
10.0
 
 
12
 
27.9
16.0
 
 
10
 
30.0
18.3
 
 
8
 
28.0
15.7
 
 
4
 
21.9
9.4
 
 
9
 
12.7
1.7
 
 
14
 
2.6
-6.3
 
 
15
 
-4.8
-13.1
Ջերմաստիճան (°C)Տեղումներ (մմ)

Լճի շրջակայքում կլիման անապատային է: Հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է շուրջ 30 °C, հունվարին` -9 °C: Տարեկան տեղումների միջին տարեկան քանակը 131 մմ է: Օդի հարաբերական խոնավությունը կազմում է 55-60%[22]:

Քամու միջին արագությունը 4,5-4,8 մ/վրկ է, ընդ որում, լճի արևմտյան մասում գերակշռում են հյուսիսային քամիները, իսկ արևելյան մասում հյուսիս-արևելյան քամիները: Քամին լճի վրա ուժեղ ալեկոծություն է առաջացնում, ալիքի բարձրությունը կարող է հասնել 2-3,5 մ-ի[8], արևմտյան մասում դիտվում են մշտական շրջանաձև հոսանքներ՝ ուղղված ժամացույցի սլաքի ուղղությամբ: Արևոտ օրերի քանակը տարեկան կազմում է 110-130 օր, էներգետիկական լուսավորվածությունը օրական 15.9 ՄՋ է մ²[14]: Բալխաշը դասվում է տաք լճերի շարքին, լավ տաքացվող լճերից է: Լճի մակերեւույթին ջրի ջերմաստիճանը դեկտեմբերին փոփոխվում է 0°C-ից մինչև 28°C՝ հուլիսին: Լճի արևմտյան մասում միջին տարեկան ջերմաստիճանը 10°C է, իսկ արևելյանում` 9°C: Լիճն ամեն տարի սառչում է: Սառույցը սովորաբար պահպանվում է նոյեմբերից մինչև ապրիլի սկիզբ[23], ընդ որում, արևելյան մասում սառույցը հալվում է 10-15 օր ուշացումով[8]:


Լճի ջրի ջերմաստիճանը՝ (°C) պայմանավորված խորությամբ ( 1985—1987 թթ. տվյալներ)[14]
Խորություն Հունվ Փետր Մարտ Ապր Մայիս Հունիս Հուլիս Օգոստ Սեպտ Հոկտ Նոյ Դեկտ
Լճի արևելյան շրջան
0 −0.2 0.2 13.9 19.0 23.4 23.2 17.2 11.4
10 1 10.8 16.7 21.7 22.8
20
(հատակում)
1.7 1.9 8.9 13.7 14.6 19.7 17.1 11.5
Լճի արևմտյան շրջան (Բալխաշ քաղաքի հարևանությամբ)
0 0.0 0.8 6.7 13.3 20.5 24.7 22.7 16.6 7.8 2.0
3
(հատակում)
0.3 2.2 6.5 13.1 19.6 24.1 22.6 16.5 7.4 2.0


Կենդանական և բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձափնյա եղեգնուտ

Լճի ափին աճում են գետահովիտներում ողողվող անտառներ, ուռենիներ, սովորական եղեգ (Phragmites australis), հարավային որձախոտ (Typha angustata) և եղեգնի մի քանի տեսակներ՝ մերձծովյան եղեգ (Schoenoplectus littoralis), լճային եղեգ (S. lacustris) և էնդեմիկ տեսակը՝ ղազախստանյան եղեգը (Scirpus kasachstanicus): Հանդիպում է նաը ջրխոտի (գետաբույս) քանի տեսակներ՝ փայլուն ջրխոտ (Potamogeton lucens), գանգուր ջրխոտ (P. crispus), կատարավոր ջրխոտ (P. pectinatus): Ֆիտոպլանկտոնի գործակիցը 1985 թվականին կազմում էր 1,127 գ/լ, որը ներկայացված էր բազմաթիվ ջրիմուռների տեսակներով[14]: Լճի կենդանական աշխարհը բավականին հարուստ էր, սակայն 1970-ական թվականներից [[կենսաբազմազանությունը] ջրի որակի վատթարացման պատճառով սկսեց նվազել: Մինչ այդ, բենթոսը ներկայացվում էր կակղամորթներով, խեցգետինների թրթուրներով, ջրային միջատներով: Զոոպլանկտոնի գործակիցը 1,87 գ/լ էր 1985 թվականին,[14]) որը բավականին հարուստ էր հիմնականում լճի արևմտյան ափում: Լճում մոտ 20 տեսակ ձկնատեսակ կա, որոնցից վեցը բնիկ լճինն է: Հիմնականում արդյունաբերական նշանակության են թառափ, բրամ և շիղաձուկ տեսակները[14][15]: Մինչև 20-րդ դարի կեսերը դելտայի անտառներում հանդիպում էին թուրանյան վագրեր, որոնք սնվում էին վարազներով: Բալխաշը պատկանում է մեծ ջրագռավների, մրտիմնիների,փասիանների, քարարծիվների և սպիտակ ձկնկուլների արեալին: Թռչունների 120 տեսակներից 12-ը ընդգրկված են Կարմիր գրքում, այդ թվում վարդագույն և գանգրափետուր հավալուսնը, կչկչան կարապը, սպիտակապոչ ծովարծիվը:

Քաղաքներ և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալխաշ քաղաքի լեռնամետալուրգիական գործարանը

2005 թվականին Բալխաշյան ավազանում ապրում էր 3,3 միլիոն մարդ, այդ թվում, Ղազախստանի ամենախոշոր քաղաք Ալմա-Աթայի բնակիչները[24]: Լճի խոշորագույն բնակավայրը Բալխաշ քաղաքն է` 80 հազար բնակչությամբ: Քաղաքը գտնվում է լճի հյուսիսային ափին, նրա ամենախոշոր ձեռնարկությունը Բալխաշի լեռնահանքային և մետալուրգիական կոմբինատն է: 1928-1930 թվականներին հայտնաբերված խոշոր պղնձի հանքաքարը մշակվում է լճի հյուսիսում գտնվող բնակավայրերում՝ Կոնիրաթում և Սայակում: Լճի արևմտյան ափով է անցնում է Բիշքեկից Կարագանդա Մ 36 ավտոմայրուղու մի հատվածը, որտեղ էլ գտնվում են Գուլշատի, Բալխաշ -9, Սարիշագան և Պրիոզյորսկ բնակավայրերը: Արևմտյան ափի հարավային մասում են գտնվում Ուլքեն, Մինարալ և Շիգանակ բնակավայրերը: Բալխաշ-9-ի ռազմական քաղաքում տեղակայված են «Դարիալ-Ու», «Դնեպր» եւ «Դնեստր» հրթիռային հարձակման համակարգի ռադիոտեղորոշիչ կայանները: Սարիշագան բնակավայրի արևմուտքում է գտնվում հակահրթիռային պաշտպանության գոտի, իսկ մի փոքր դեպի հարավ, Կաշկանտենիզ ծոցի շրջակայքում գտնվում էր հրաձգարան, որտեղ փորձարկվել է Տերրա-3 լազերային զենքը: Լճի և հարակից վայրերի հանգստյան գոտու հնարավորությունները ներգրավում բազմաթիվ զբոսաշրջիկների, կան հանգստյան տներ: Լճի պահպանության շրջանակներում անցկացվում են տարբեր սպորտային միջոցառումներ[25][26]:

Ձկնորսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած կենդանական աշխարհի համեմատաբար աղքատ լինելուն, Բալխաշի տնտեսական զարգացումը հիմնվեց ձկնաբուծության և ձկնարդյունաբերության վրա, որը սկսվեց է 1930-ական թվականներին[18]: 1952 թվականին տարեկան որսը կազմեց 20 հազար տոննա[8], 1960-ական թվականներին տարեկան 30 հազար տոննա, այդ թվում, արժեքավոր տեսակների մինչև 70 տոկոսը: Այնուամենայնիվ, 1990-ական թվականների ընթացքում արտադրությունը տարեկան նվազեց մինչեւ 6,6 հազար տոննա, որից արժեքավոր տեսակները կազմում էին ընդամենը 49 տոկոս: Ձկնորսության դանդաղումը պայմանավորված է ձկնային ռեսուրսների վերարտադրման և դրանց տեսակների նվազման, ինչպես նաև լայն տարածված որսագողությամբ:

Էներգետիկական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալխաշ լիճ, Պրիոզյորսկ քաղաքի շրջակայքը

1970-ին Իլի գետի վրա կառուցվեց 364 ՄՎտ հզորությամբ Կապչագայի ջրաէլեկտրակայանը, ինչը հնարավորություն տվեց օգտագործել գետի ջրաէներգետիկ ներուժը և Կապչագայի ջրամբարի ջուրը օգտագործել ոռոգման համար: Ջրային ռեսուրսները ինտենսիվորեն օգտագործվեցին Իլի գետի վերին հոսքում բամբակ աճեցնելու համար, որտեղէլ գտնվում էր տարածաշրջանում վարելահողերի 40%-ը[18]: Նրանք փորձեցին դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանում լուծել Ղազախստանի հարավ-արևելյան շրջանների էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրը՝ մշակվեց ծրագիր Բալխաշ լճի ափին էլեկտրակայանի կառուցման համար:

Բնապահպանական հիմնախնդիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալխաշ լճի քաղցրահամ ջրի պահպանման համար լուրջ մտահոգություններ կան, հատկապես, որ այն Արալյան լճի նման աղետի կրկնությունը անխուսափելի կլինի: Այս մտահոգության մի քանի պատճառ կան: 1970 թվականից Իլի գետի ջրի օգտագործումը Կապչագայի ջրամբարը լցնելու համար, հանգեցրեց գետի հոսքի 2/3-ի անկմանը, որի համար ծախսվեց 39 կմ³ ջուր[18] և լճի մակարդակը նվազեց: Ջրի մակարդակի իջեցման մակարդակը մոտավորապես 15.6 սմ է, ինչը մեծապես գերազանցեց 1908-1946 թվականնների բնական ընթացքին (9.2 սմ/տարի)[17]: Բալխաշի ծանծաղումը հատկապես նկատվեց համեմատաբար ոչ խորը՝ արևմտյան մասում: Իլի-Բալխաշյան ավազանի էկոլոգիայի վրա ազդող մեկ այլ գործոնը Բալխաշի լեռնահանքային և մետալուրգիական կոմբինատի արտանետումներն են: 1990-ական թվականների սկզբին արտանետումները 280-320 հազար տոննա են կազմել, որից լճի հատակում կուտակվել է 76 տոննա պղինձ, 68 տոննա ցինկ, 66 տոննա կապար: Այդ ժամանակից ի վեր արտանետվող աղտոտիչների քանակը գրեթե կրկնապատկվել է: Վնասակար նյութերը լիճ են ներթափանցում նաև ջրամաբարից՝ փոշու փոթորիկների պատճառով[24]: Բնապահպանական իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերը առաջարկել են դադարեցնել Կապչագայի ջրամբարը ջրով սնելը, ջրի մաքրման գործընթաց վարել մետաղաձուլական գործարանի թափոններից, նվազեցնել ոռոգման կորուստները և այլն[14]: 2005 թվականին Բալխաշի միջազգային բնապահպանական ֆորումի ժամանակ հայտարարվեց, որ «Ղազախմիս» կորպորացիան հաջորդ տարի կավարտի էկոլոգիապես մաքուր արտադրության շինարարությունը, որը 80-90%-ով կնվազեցնի արտանետումները [24]: Բալխաշ լիճը հիմնական աղտոտող նյութերն են ծանր մետաղները (պղնձե և ցինկ), ինչպես նաեւ նավթամթերքները, [ֆենոլ]ները և [ֆտորիդ]ները:

Ջրի մակերևույթին աղտոտման մակարդակը, ՋԱԳ[17]
Ստանցիա 1997 տարի 2000 տարի 2001 տարի
Տարանգալիկ ծոց 2,38 3,70 3,96
Սարի-Շագան ծոց 2,56 4,83 4,52

2000 թվականին Ալմա-Աթա քաղաքում տեղի ունեցավ «Բալխաշ 2000» խորագրով կոնֆերանսը, որին մասնակցում էին բնապահպան գիտնականներ տարբեր երկրներից, ինչպես նաև գործարարներ և կառավարական ներկայացուցիչներ:

.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Большая Российская Энциклопедия
  2. Министерство образования и науки Республики Казахстан Словарь казахско-русский, русско-казахский.
  3. Макс Фасмер Этимологический русскоязычный словарь.
  4. Министерство образования и науки Республики Казахстан Словарь казахско-русский, русско-казахский.
  5. Иллич-Свитыч В. М. «Опыт сравнения ностратических языков (семито-хамитский, картвельский, индоевропейский, уральский, дравидийский, алтайский)»
  6. Алтайский К., Каратаев М. Путешествие в Жер-Уюк. — М., 1971. — С. 67-68.
  7. 7,0 7,1 7,2 Maria Shahgedanova The Physical Geography of Northern Eurasia. — Oxford University Press, 2002. — С. 140-141. — 571 с. — ISBN 0198233841
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Соколов А. А. Глава 21. Средняя Азия и Казахстан, раздел Озера // Гидрография СССР. — Л.: Гидрометеоиздат, 1952.
  9. 9,0 9,1 Igor S. Zektser, Lorne G Everett Groundwater and the Environment: Applications for the Global Community. — CRC Press, 2000. — С. 76. — 175 с. — ISBN 1566703832
  10. «Lake Balkhash» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-06-08-ին։ Վերցված է 2015-01-04 
  11. dic.academic.ru։ «Выдержки из Большой советской энциклопедии» (ռուսերեն)։ Վերցված է 2015-01-04 
  12. 12,0 12,1 Горкин А.П.։ «Балхаш»։ География: Современная иллюстрированная энциклопедия։ Վերցված է 2015-01-05 
  13. World Resources Institute։ «Watersheds of the World: Asia and Oceania - Lake Balkhash Watershed» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-18-ին։ Վերցված է 2009-02-01 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 International Lake Environment Committee։ «Lake Balkhash» (անգլերեն)։ World Lakes Database։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-18-ին։ Վերցված է 2009-01-29 
  15. 15,0 15,1 15,2 Балхаш // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  16. http://kazembassy.com.ua/img/Проекты%20АО%20Тау%20Кен%20Самрук%20предлагаемые%20к%20совместной%20реализации.pdf Archived 2016-05-13 at the Wayback Machine.
  17. 17,0 17,1 17,2 «Водные ресурсы Казахстана в новом тысячелетии»։ UNDP Kazakhstan։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-18-ին։ Վերցված է 2009-02-14 
  18. 18,0 18,1 18,2 18,3 «Lake Balkhash»։ Britannica Online Encyclopedia։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-18-ին։ Վերցված է 2009-01-29 
  19. Kader Kezer, Hiroshi Matsuyama Decrease of river runoff in the Lake Balkhash basin in Central Asia // Hydrological Processes. — Wiley Interscience, 2006. — Т. 20. — № 6. — С. 1407-1423.
  20. Ольга Малахова։ «Спасти Балхаш мы сможем вместе»։ Казахстанская правда։ Վերցված է 2009-01-29 
  21. «Lake Balkhash, Kazakhstan : Image of the Day» (անգլերեն)։ NASA Earthobservatory։ Վերցված է 2009-01-29 
  22. «Погода и Климат — климат Балхаша» (ռուսերեն) 
  23. «Ice Melts on Lake Balkhash, Kazakhstan : Image of the Day» (անգլերեն)։ NASA Earthobservatory։ Վերցված է 2009-01-29 
  24. 24,0 24,1 24,2 «Основная проблема озера Балхаш — плохое качество воды – А.Самакова»։ zakon.kz։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-18-ին։ Վերցված է 2009-01-29 
  25. «Стартует юбилейная международная регата «Или-Балхаш 2005»»։ Казах.ру։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-18-ին։ Վերցված է 2009-01-30 
  26. Казахское Информагентство։ «Зарубежные гости в восторге от озера Балхаш : Новости туризма»։ В ОТПУСК.РУ։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-18-ին։ Վերցված է 2009-01-29