Ալակոլ
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Կենտրոնական Ասիա | |
Երկիր | Ղազախստան | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 343 մ | |
Ավազանի մակերեսը | 2696 կմ² | |
Ծավալը | 58,56 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 348 կմ | |
Ամենամեծ խորությունը | 54 մ | |
Միջին խորությունը | 22 մ | |
Վիքիպահեստում |
Ալակոլ (ղազ.՝ Алакөл, ալա կոլ բառից, որը թարգմանաբար նշանակում է «վառ, խայտաբղետ լիճ»), դառը-աղի անհոսք լիճ Ղազախստանում, տեղակայված է Բալխաշ-Ալակոլյան գոգավորությունում, որը գտնվում է Ալմաթայի և Արևելա-Ղազախական մարզերի սահմանին[1], Բալխաշ-Ալակոլյան գոգավորության արևելյան հատվածում, Ղազախստանի հարավ-արևելքում։ Լճից հարավ-արևելք գտնվում է Ջունգարական դարպասներ լեռնային անցումը։ Հայտնի է որպես «բուժիչ լիճ»[2]։
Լճի արևմտյան ափին գտնվում է Կոկտումա առողջարանային գյուղը, ղազախա-չինական սահմանից մոտավորապես 80 կմ հեռավորության վրա, իսկ արևելյան ափին՝ Կաբանբայ գյուղը (նախկին անվանումը՝ Ժարբուլակ) արագ զարգացող զբոսաշրջային ենթակառուցվածքով։ Կաբանբայ գյուղից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվում է Բարլիկ-Արասան առողջարանը։ Վերականգնողական վայր է «Դորոժնիկ» տիեզերագնացների համար[2]։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի անվանումը ղազախերենից թարգմանաբար նշանակում է « վառ, խայտաբղետ լիճ»։ Տարածված է նաև անվանման Ալակուլ ձևը[3]։
12-19-րդ դարերը ընկած ժամանակահատվածում այն ունեցել է մի քանի անվանումներ՝ Տուրգե-Նոր (մոնղ.՝ мост-լիճ բառից), Ալակտագոլ, Ալատենիզ, Ալակտա։
Ջրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Բալխաշ-Ալակոլյան գոգավորության կիսատափաստանային գոտում, ծովի մակարդակից 343 մ բարձրության վրա[4]։ Ձգվում է արևմուտքից արևելք, մակերեսը (կղզիների հետ միասին) 2696 կմ², երկարությունը՝ 104 կմ, առավելագույն լայնությունը՝ 52 կմ, խորությունը՝ մինչև 54 մ, ջրի ծավալը՝ 58,56 կմ³: Ջրի մակարդակի տարեկան տատանումները կազմում են 1,2 մ։ Սառցակալումը շարունակվում է հունվարից մինչև ապրիլ։ Լողանալու սեզոնը տևում է մոտ 3,5 ամիս (հունիսից մինչև սեպտեմբերի կեսերը)։ Ջուրն ունի քլորա-նատրիումային կազմ։
Լճի մեջ թափվում են Ուրժար, Կատինսու, Եմելկույսա, Ժամանոտկել, Իրգայտի և Ժամանտի գետերը։ Ալակոլ և սակավաջուր Ույալի, Սասիկկոլ և Ժալանաշկոլ լճերը գոյացնում են լճային համակարգ, որի ավազանի մակերեսը կազմում է մինչև 55 հազար կմ²։ Ալակոլի ջրում մեծ է ֆտորի և բրոմի քանակությունը։
Գետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշտական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուրջար
- Կատինսու
- Էմել
Ընդհանուր՝ հոսքի 86 %-ը[5]։
Ժամանակավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժամանուտկոլ
- Ռգայտի
- Ժամանտի
Ընդհանուր՝ հոսքի 14 %-ը։
Վտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սասիկկոլ լճից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժենիշկեսու
- Եսինկինու
- Ուրջար
Կոշկարկոլ լճից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ույալի
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրային կենդանական և բուսական պարզ օրգանիզմները կազմում են 80 տեսակ։ Այստեղ զբաղվում են շիղաձկների, պերկեսի, բրամի և ծածանի առևտրով։ Մերձափնյա գոտում շատ են թռչունները (ջրագռավներ, կարապներ, հավալուսններ, որորներ, ձկնկուլներ և այլն)[6]։
Տրանսպորտային ուղիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի հարավարևելյան ափով անցնում է Ղազախստան – Չինաստան ռազմավարական երկաթուղային գիծը, որը համարվում է միջմայրցամաքային երկաթուղային գծի մասը, որը միացնում է Եվրասիայի ատլանտյան առափնյան արևմուտքում և Խաղաղ օվկիանոսի առափնյան արևելքում։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիճը հին ժամանակներից հայտնի էր իր առողջարար հատկությունների շնորհիվ։ 15 տարիների ընթացքում Ալակոլ լճի վրա փորձում են զարգացնել զբոսաշրջությունը։ Ստեղծվում են հանգստի նոր գոտիներ և պանսիոնատներ, ինչը թույլ է տալիս կազմակերպել հանգիստը տարբեր նախասիրություններով և միջոցներով։ Այնուամենայնիվ, տվյալ ենթակառուցվածքը զարգացած չէ կամ բացակայում է։ Սպասարկման մակարդակը դեռևս բավարար չէ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Алаколь//Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2004. — Т. I. — ISBN 9965-9389-9-7
- ↑ 2,0 2,1 Виртуальное путешествие по ВКО | официальный сайт акима ВКО
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 13.
- ↑ Алаколь//Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «Охраняемые природные заповедники Средней Азии и Казахстана». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
- ↑ Жетісу. Энциклопедия. - Алматы: «Арыс» баспасы, 2004. — 712 бет. ISBN 9965-17-134-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալակոլ» հոդվածին։ |
|