Ջունգարական դարպասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջունգարական դարպասներ, լեռնային անցում Ջունգարական Ալաթաոլ (արևմուտքից) և Բիռլիկթաու ու Մայլիթաու (արևելքից) լեռնաշղթաների միջև։ Բարձրությունը 300-400 մ է, լայնությունը՝ մինչև 10 կմ։ Հաճախակի են ուժեղ քամիները։ Ջունգարական դարպասներ Բալխաշ-Ալակոլյան գոգավորությունը կապում է Զունգարական հարթավայրի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 550 CC-BY-SA-icon-80x15.png