Jump to content

Իլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իլի (այլ կիրառումներ)


Իլի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Գավաշի գավառակում[1], Վանա լճից հարավ, Արտոս լեռան ստորոտում։

1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, խաղողի մշակությամբ և անասնապահությամբ։ Գյուղի մոտակայքում էր Իլու կամ Քառասուն խորան Ս. Աստվածածին վանքը, որը կառուցվել է Գագիկ Արծրունի թագավորի (908–մոտ 943) օրոք՝ ճարտ. բարձր արվեստով։ Վանքը ավերակ է։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 318