Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենդրանց (Գինդրանց), գյուղ Արևմտյան Հայաստանում , Վանի վիլայեթի Գավաշի գավառակում , Վանա լճից հարավ։ Գտնվում է համանուն դաշտում, հյուսիսից շրջապատված է լեռներով։
Կենդրանց գյուղը 1909 թվականին ուներ 35 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ ։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում ։
Գյուղում կար եկեղեցի և Ս. Պողոս անունով կիսականգուն վանք։
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 366, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 366 )։
Քաղաքներ Գյավաշի գյուղախումբ Կարճկանի գյուղախումբ Վերին Կարկառի գյուղախումբ