Փայխներ (Գյավաշի գավառ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փայխներ (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Փայխներ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառակ | Գավաշի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Փայխներ, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Գավաշի գավառակում[1]։
Գտնվում էր Վանա լճի հարավային մասում, Նարեկ հայտնի գյուղից (որտեղ էր գտնվում Նարեկա վանական համալիրն իր Սբ. Սանդուխտ և Սբ. Աստվածածին եկեղեցիներով և Գրիգոր Նարեկացի մատուռ-դամբարանով, նաև՝ վարժարանով) երկու կիլոմետր հեռավորությամբ։ Իր հուշերում այս գյուղի մասին ականատեսը գրում է՝
![]() |
Երեկոյան կողմը… հասանք Փայխներ։ Սքանչելի էր այս գյուղի տեսարանը։ Վանի ծովը ծփում էր, հեռվում երևում էին Աղթամար և Առտեր կղզիները, գյուղից վերև լեռնալանջին էր գտնվում Սբ. Գրիգոր Նարեկացու ժայռերի մեջ փորված Աղոթատեղի-ճգնարանը։ Ամբողջ գյուղը ծառախիտ էր, կանաչազարդ և ջրառատ։ | ![]() |
Գյուղը հայաթափվել է 1915 թ․-ին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|