Թիմար
-
Անվան այլ կիրառումների համար տես՝ Թիմար (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Թիմար | |
Պախվանց | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Գյավաշի գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 308 մարդ (2000) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Հեռախոսային կոդ | 432 |
Փոստային ինդեքս | 65700 |
Ավտոմոբիլային կոդ | 65 |
Թիմար (թուրք.՝ Timar), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Գյավաշի գավառում[1]:
Գավառ Արևմտյան Հայաստանի Վանի նահանգում, Մարմետ գետի (Կարասու) ստորին հոսանքի շրջանում: Հյուսիսից և հյուսիս արևելքից սահմանակից էր Բերկրի, արևելքից Արճակ գավառ, հարավից՝ Վան-Տոսպ գավառներին: Թիմարի վարչական տարածքը կազմում էին նաև Վանա լճի Լիմ և Կտուց կղզիները: Տարածքը՝ հիմնականում հարթ, որոշ լեռնային շրջաններով: Արևմուտքում, լճափի երկայնքով, ձգվում է կաղնու անտառներով ծածկված Էրերինի լեռնաշղթան՝ Ս. Սահակ (Խաչգլուխ կամ Էրերին, 2250 մ) լեռնագագաթով, իսկ հյուսիսում՝ Խանագահի լեռները: Հնում Թիմարի հիմնական մասն ընդգրկել է Բոգունիքը, Ամյուկ բերդի շրջակայքը՝ Առբերանին: Ավելի ուշ, Թիմարը կոչվել է Գնունիք կամ Ամկու երկիր: 16-րդ դարում թուրքական տիրապետության տակ ընկնելուց հետո Գնունիքը և Ամյուկը դարձել են Վանի փաշայի թիմարը (հողատիրույթը), որտեղից առաջացել է գավառի Թիմար անվանումը: 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին՝ Վանի գավառի համանուն գավառակի գյուղախումբ՝ ավելի քան 60 բնակավայրով: Կենտրոնը՝ Ջանիկ (ուներ աղահանք): Միշտ ունեցել է հոծ հայ բնակչություն: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Թիմարի 20-25 հազար հայերը (բնակչության մոտ 70 տոկոսը), զբաղվում էին հիմնականում հողագործությամբ (ընտիր հացահատիկների մշակություն, այգեգործություն) և արհեստագործությամբ (հռչակված էին Ջիրաշենի և Մարմետի բրուտները), որոշ գյուղերում՝ նաև ձկնորսությամբ: 1915 թվականին, Մեծ Եղեռնի ժամանակ, Թիմարի հայերի մեծ մասը հերոսական ինքնապաշտպանությամբ փրկվել է թուրքական կոտորածից և գաղթել Արևելյան Հայաստան:
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բովանդակություն
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Ե. 1912: Սրվանձտյանց Գ., Երկ., հ. 1, Ե., 1978թ., Маевский В. П., Военно-статисти1еское вилайетов, Тифлис, 1904.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վանի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
|