Jump to content

Արճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Արճակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճակի գավառակում։ Գտնվում էր Վան քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք, Արճակ լճի հարավ-արևելյան ափից փոքր-ինչ հեռու։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը շրջապատված էր լեռներով։ Մինչև 1915 թվականին ուներ փարթամ մարգագետիններ և ծառաստաններ։

Բնակիչները գործուն մասնակցություն են ունեցել Վանի 1915 թվականի հերոսամարտին։ Արճակն ավերվել ու ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության մի մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, մյուս մասը գաղթել ու ապաստանել է Արևելյան Հայաստանում և Հյուսիսային Կովկասում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականներին ուներ 71 տուն՝ 495 հայ բնակիչ, իսկ 1909 թվականին՝ 160 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին այգեգործությամբ, երկրագործությամբ, անասնապահությամբ, մասամբ՝ մեղվաբուծությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Վան քաղաքի հետ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արճակն ուներ Ս. Գեորգ անունով եկեղեցի, որը կառուցված էր XIX դարում ավելի քան 450 տարվա հնություն ունեցող տաճարի մոտ։ Ուներ Թուխ Մանուկ անուներով 3 սրբատեղիներ։

Գյուղն ուներ նախակրթական ուսումնարան[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՍՀ, հտ 2, էջ 87, Արճակ
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 461
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 87