Արծրուն Կծոյան
Jump to navigation
Jump to search
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1907 |
---|---|
Ծննդավայր | Արճակ |
Մահացել է | մայիսի 16, 1978 (70 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1935) |
Մասնագիտություն | բժիշկ, պատմաբան և ուսուցիչ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1965) և պրոֆեսոր (1966) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Արծրուն Սարգսի Կծոյան (հոկտեմբերի 16, 1907, Արճակ - մայիսի 16, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ-պատմաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1966)։ ՀԽՍՀ բժշկապատմաբանների ընկերության նախագահ (1964-1978)։
Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը (1935)։ 1950 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության ամբիոնում, 1967-1978 թթ.՝ ամբիոնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են հայ բժշկության պատմության հարցերին։ Հայտնաբերել և հրատարակել է XIII դարի հայ բժշկապետ Գրիգորիսի «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» (1962) աշխատությունը[1]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բժշկագիտությունը Հայաստանում XI-XVI դարերում, Ե., 1968:
- Մխիթար Հերացի, Ե., 1968:
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բժշկապետ Մխիթար Հերացի։ «Գարուն», 1967, № 4, էջ 85-92։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 1, Ե., 2005, էջ 563-564։