Արճակ լիճ
| Կոորդինատներ | 38°40′18″N 43°34′42″E / 38.67167°N 43.57833°E | |
| Տեղագրություն | Վանի նահանգ, | |
| Հայելու բացարձակ բարձրությունը | 1890 մ | |
| Երկարություն | 14 կմ | |
| Լայնություն | 9 կմ | |
| Ավազանի մակերեսը | 3647 կմ² | |
| Ծավալը | 430 000 խոր. մ կմ³ | |
| Ամենամեծ խորությունը | 30 մ | |
| Պարզությունը | 4.5 մ | |
Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Թուրքիա" does not exist. | ||
Արճակ լիճ, (թուրքերեն՝ Erçek Gölü), ոչ մեծ աղի լիճ Հայկական լեռնաշխարհում։ Այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգում։
Նախկինում գտնվում էր Մեծ Հայքի Վասպուրական նահանգում՝ Արծրունի իշխանների տոհմական կալվածքում։
Լճի առավելագույն խորությունը 30 մետր է, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1890 մետր[1]։ Ոչ հեռու գտնվող Վանա լճից բարձր է 270 մետրով։ Լճի ջրերի աղիության պատճառով բուսական և կենդանական աշխարհից զուրկ է։
Արճակ լիճը ունի տեկտոնական ծագում, առաջացել է նեոգենում։ Եզրավորված է Ներմիտ, Ախտա, Մահմեդիկ լեռնաշղթաներով։ Լիճն է թափվում Մահմեդիկ (Արճիշակ) գետը։
Լճի արևելյան և հյուսիսարևելյան ափերը հարթ են, արևմտյանը՝ լեռնոտ։ Մակերեսը 100 կմ² է, ջրհավաք ավազանը՝ 450 կմ²։ Լիճ են թափվում Արճիշակ, Խառակոնիս, Խնոյի գետերը։ Ձմռանը սառցակալում է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արճակ, գյուղ Արևմտյան Հայաստանում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 145 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արճակ լիճ» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 87)։ |
