Անկշտանց
Անկշտանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում, Գավաշի գավառակում (ըստ ոմանց Հայոց ձոր գավառում)։ Գտնվում էր Ոստան քաղաքի մոտակայքում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի անվանումը կապված է Հայկի և Բելի առասպելի հետ։ Իբր այս վայրում Հայկ նահապետը հանգիստ է առնում և անցնում։ Ուստի Հայկի մասին հարցնող զինվորներին պատասխանել են «Հայկ հանգիստ էառ և անց», որից էլ առաջացել է Հանկշտանց անունը։
Մեկ այլ տարբերակի վերծանմամբ նշանակում է «անկուշտների» գյուղ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է ծառազուրկ, բայց բերրի հողեր ունեցող գյուղ։ Գյուղը կապված էր Վանա լճի առափնյա շրջանի և Վան քաղաքի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը թուրքերի կողմից կողոպուտի և ավերման է ենթարկվել 1895 թվականի ջարդերի ժամանակ։ Անկշտանցի բնակիչները մասնակցել են Վանի՝ 1915-ի պաշտպանությանը։ Նրանց մի մասին հաջողվել է փրկվել կոտորածներից և ապաստան գտնել Արևելյան Հայաստանում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1850-ական թվականներին ունեցել է 14 տուն՝ 108 հայ բնակչով։ 1909 թվականին ուներ 60 տուն՝ 305 հայ բնակիչներով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի շրջակայքում պահպանվել էին միջնադարյան կառույցների՝ եկեղեցու և բնակավայրի ավերակներ։
Անկշտանցն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի։ Գյուղի մոտ գտնվում էր նույնանուն վանքը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր հայկական նախակրթական վարժարան[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 277-278
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 422)։ ![]() |
|