Ախպերս (Գավաշի գավառ)
Արևմտյան Հայաստանի բնակավայրեր | |
---|---|
Ախպերս | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառակ | Գավաշի գավառակ |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ախպերսցի |
Ախպերս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Գավաշի գավառակում։ Գտնվում էր Ոստան գյուղաքաղաքից հարավ-արևմուտք, Վանա լիճ թափվող գետակներից մեկի ափին, Նարեկա վանքից մոտ 4 կմ հարավ, նեղ ձորահովտում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախպերսն ամայացել է Մեծ եղեռնի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, իսկ մյուսը ապաստանել Արևելյան Հայաստանում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 39 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախպերսն ուներ հայկական եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր հայկական ուսումնարան[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 120 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 201)։ ![]() |
|