Մարմետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարմետ (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Մարմետ | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
| Գավառ | Թիմարի գավառ | |
| Այլ անվանումներ | Մարմեդ, Մարմիտ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 1020 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Մարմետ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[2]։ Գտնվում էր Վան քաղաքից 11-12 կմ հյուսիս-արևմուտք, լճափից 3-4 կմ հեռու, Մարմետ գետի ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի խումբ գյուղերի հետ կազմում էր Կտուց անապատի թեմը։ 1118 թվականին Հովհաննես կրոնավորը այստեղ գրել է «Մեկնութիւն Եսայեայ», իսկ 1421 թվականին Սիմեոն աբեղա գրիչը ընդօրինակել է Ավետարան։ Գյուղը տվել է մի շարք նշանավոր հայդուկներ։
1895 թվականին թուրքերը գյուղը կողոպտել ու ավերել են։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել և կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1850-ական թվականներին ուներ 82 տուն՝ 509 բնակչով, իսկ 1909 թվականին՝ 135 տուն՝ 687 բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկային կուլտուրաների մշակություն, այգեգործություն, բանջարաբուծություն, անասնանպահություն ու արհեստներն (բրուտագործություն) էր։ Գյուղը հռչակված էր նաև տառեխի որսով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմետն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր հայկական դպրոց[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
- ↑ «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 738
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 328)։ |
| ||||||||||||||
