Անանավանք
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Անանավանք | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Թիմարի գավառ |
Այլ անվանումներ | Ալմաշատ, Ամենաշատ, Ամինաշատ, Ամնաշատ, Անավանք, Անեվանք, Աննավանք, Անստան |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | Անանավանքցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Անանավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից հյուսիս-արևմուտք, լճափից փոքր-ինչ հեռու, Մարմետ գետի աջ ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերում գյուղը կոչվել է Անստան և մտել է Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Բոգունիք գավառի մեջ։
1895 թվականին գյուղը թուրքերի կողմից ենթարկվել է հարձակման։ Բնակիչները մասնակցել են Վանի հերոսական ինքնապաշտպանությանը և ռուսական զորքերի հետ էվակուացվել է Արևելյան Հայաստան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 56 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, այգեգորությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անանավանքն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 247
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|