Քյոչանի
Գյուղ | ||
---|---|---|
Քյոչանի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառ | Թիմարի գավառ | |
Այլ անվանումներ | Կեոչ Անի, Կյոչ Անի, Կոչանի, Պեչելի, Քեոչ Անի, Քեուչեն, Քյոչ Անի, Քյոչեն, Քոչանի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Քյոչանի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1], այժմ՝ Գյուվենչլի (թուրքերեն՝ Güvençli) ։ Գտնվում էր Վան քաղաքից 26-27 կմ հյուսիս, Վանա լճի արևելյան ափից 1-2 կմ հեռու, հարթավայրում։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ավանդության բնակիչները ասյտեղ են եկել Անիից և սկզբում ապրել են դաշտում՝ վրանների մեջ, որից էլ առաջացել է «Քեոչ Անի» անվանումը, որ ժողովրդական ստուգաբանությամբ նշանակում է «Անիից քոչածներ»։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1850-ական թվականներին ուներ 41 տուն՝ 278 հայ, իսկ 1909 թվականին՝ 110 տուն հայ բնակիչ։ Այժմ գյուղի հիմնական բնակչությունը քրդեր են։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քյոչանին ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր հայկական դպրոց[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վանի նահանգի Հեքյարիի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 403
|