Կյուսնենց
Գյուղ | ||
---|---|---|
Կյուսնենց | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառ | Թիմարի գավառ | |
Այլ անվանումներ | Գոսնենց, Գուսենց, Գուսնենց, Կուսանց, Կուսենց, Կուսնենց, Կուսնիենց | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կյուսնենց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում։ Գտնվում էր Վան քաղաքից հյուսիս, Վանա լիճը թափվող Սև ջուր (Կարասու) գետի ձախ ափին, արգավանդ ու ծառազարդ հարթավայրում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը ջրառատ էր և հարուստ էր մշակովի հողերով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականին գյուղում եղել են դիմադրության թեժ կռիվներ և զոհեր։ Բնակիչները 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, ստիպված գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։ Գաղթի ճանապարհին նրանց զգալի մասը զոհվել է ավազակային հարձակումներից և հիվանդություններից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաբնակ էր։ 1850-ական թվականներին ոներ 85 տուն՝ 574 բնակչով, իսկ 1909 թվականին՝ 110 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կային եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան, ինչպես նաև Տիրամայր, Ս. Գևորգ, Շեն Ս. Ատոմ, Արծվաբեր, Աստվածածին և Թուխ Մանուկ անունով ուխտատեղիներ։ Կյուսնենցի մոտակայքում էր նաև 1442 թվականին կառուցված Ավեր կոչված վանքը, որը XIX դարում ավերվել է։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է գրչության կենտրոն։ Պահվել են այստեղ գրված մի քանի ձեռագրեր[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 175
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 491, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 491)։ ![]() |
|