Էրերնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Էրերնա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԹիմարի գավառ
Այլ անվանումներԵրերին, Էրեր, Էրերեն, Էրերի, Էրերին, Սուրբ Սահակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Էրերնա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 23-24 կմ հյուսիս-արևելք, լճափին, Էրերնա կոչվող լեռների արևմտյան հարթակի վրա:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուը թաղված էր այգիների ու ծառաստանների մեջ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին Էրերնայի բնակիչները հերոսաբար դիմադրել են թուրք ջարդարարներին: Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի կեսիերին ուներ 82 տուն, վերջերին՝ 100, իսկ 1915 թվականի նախօրեին՝ 110 տուն հայ բնակիչ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, պտղաբուծություն, խաղողագործությունն ու արհեստներն էր:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրերնան ուներ Ս. Հովհաննես (կամ Ս. Ստեփանոս) անունով եկեղեցի: Գյուղից հարավ գտնվում էր Էրերնա Ս. Սահակ Պարթև վանքը: Գյուղում հայտնաբերվել է ուրարտական թագավոր Մենուա Ա-ի սեպագիր արձանագրությունը:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր հայկական վարժարան:

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրերնայում է ծնվել մանկավարժ Ս. Բարսեղյանը (1838-1889)[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վանի նահանգի Հեքյարիի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 364