Խժիշկ
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Խժիշկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի գավառ |
Գավառ | Թիմարի գավառ |
Այլ անվանումներ | Խեժիշկ, Խըժըժ, Խըժիժ, Խժեժք, Խժիժ, Խժիժկ, Խժիշ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Խժիշկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 36 կմ հյուսիս-արևմուտք, Վանա լճի արևելյան այգեվետ ափին:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խժիշկում պաշտոնավարել է գրիչ, նկարիչ, տաղասաց եպիսկոպոս Զաքարիա Գնունյանցը (XVI դար): Բնակիչները բռնությամբ տեղահանվել և բնաջնջվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1909 թվականին ուներ 110 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խժիշկն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վանի նահանգի Հեքյարիի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 729
|