Գյուղն ուներ 1862 թվականին կառուցված Ս. Սարգիս եկեղեցի։
1909 թվականին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունը այգեգործությունն ու երկրագործությունն էր։ Բնակիչների մեծ մասը հասցրել են ժամանակին գաղթել և առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։ Այսպիսով նրանք փրկվել են Մեծ եղեռնից[1]։