Ջանիկ (Թիմարի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջանիկ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ջանիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառ | Թիմարի գավառ | |
Այլ անվանումներ | Ճանի, Ճանիկ, Ճանիք, Ջանի, Ջանիք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ջանիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 37 կմ հյուսիս, Վանա լճից 2-3 կմ հեռու, Լիմ կղզու դիմաց։ Հանդիսանում էր գավառակի կենտրոն։
Այգեվետ գյուղ էր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները մասնակցել են Վանի իքնանպաշտպանական մարտերին։ Գյուղն ավերվել ու ամայացել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է զուտ հայաբանկ։ 1850-ական թվականներին ուներ 47 տուն՝ 329 բնակչով, իսկ XX դարի սկզբին՝ 160 տուն հայ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջանիկն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վանի նահանգի Հեքյարիի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 386
|