Ծակտար
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Ծակտար | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառ | Թիմարի գավառ | |
Այլ անվանումներ | Զակթար, Ծակդար, Ծակթոր, Ծայթոր, Ձակ տար, Ցակտոր, Ցայտոր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ծակտար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք, լճափից 5-6 կմ արևելք, Մարմետ (Կարասու) գետի ձախ ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականի կոտորածների ժամանակ կողոպտվել և այրվել է գյուղի եկեղեցին։ Գյուղի բնակիչները մասնակցել են ինքնապաշտպանական կռիվներին։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին ուներ 40 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծակտարն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 364
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 107)։ ![]() |
|