Ատեր
Գյուղ | |
---|---|
Ատեր | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Թիմարի գավառ |
Այլ անվանումներ | Ատեռ, Հատեռ, Հատեր |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | ատերցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ատեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[2]։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ավանդության գյուղի անունը ծագել է «ա՜խ տեղ» բացականչությունից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատերի բնակիչները մասնակցել են Վանի 1915 թվականի հերոսամարտերին։ Բնակիչների մի մասին հաջողվել է փրկվել կոտորածներից և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1850-ական թվականներին ուներ 163 հայ բնակիչ, 1909 թվականին ուներ 50 տուն հայ բնակիչ, իսկ 1915 թվականին՝ 98 հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Վան քաղաքի հետ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատերն ուներ Ս. Ստեփանոս եկեղեցի, որից ոչ հեռու պահպանվում էին հին գյուղի ավերակներն ու գերեզմանոցը[1]։ Գյուղից հյուսիս մի քարաբեկորի վրա մեխված է երկաթյա գամ, որը, ըստ ավանդության, պատկանելիս է եղել Թադեոս Առաքյալին[3]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 654)։ ![]() |