Jump to content

Աննավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աննավանք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԹիմարի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաննավանքցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ65000
Աննավանք (Աշխարհ)##
Աննավանք (Աշխարհ)

Աննավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում, Վան քաղաքից հյուսիս, Մարմետ գետի աջ ափին։ Ենթադրվում է, որ ուրարտական Անիաշտանիան է, իսկ միջնադարում հայտնի էր Անստան անունով։ XX դ. սկզբներին ուներ 56 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին)։ Գյուղի բնակիչները 1915-ին մասնակցել են Վանի հերոսամարտին, ապա նահանջող ռուսական զորքերի հետ գաղթել ու բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 429