1850-ական թվականներին ուներ 14 տուն, 1909 թվականին ուներ 35 տուն հայ և մի քանի տուն քուրդ բնակիչ։ 1896 թվականին թուրքերն ավերել են Աղջավերանը, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ՝ ամայացրել։ Բնակիչների մեծ մասը զոհվել է։ Փրկվածները գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Աղջավերանն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի։ Գյուղում գործում էր նախակրթարան[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 260)։