Ընդերքային ջրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գրունտային ջրերից)
Jump to navigation Jump to search

Ընդերքային ջրեր կամ Գրունտային ջրեր (գետնաջրեր), քարոլորտում առաջին ջրակայուն շերտի վրա ջրատար հորիզոնի ստորերկրյա ջրերը։ Սնվում են մթնոլորտային տեղումներից, գետերից, լճերից, ջրամբարներից և այլն։ Ընդերքային ջրերին բնորոշ է ճնշման բացակայությունը։ Տեղանքի երկրաբանական կառուցվածքին համապատասխան՝ երկրակեղևում գրունտային ջրերը տեղադրված են հոսքերով կամ ավազաններով։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում տարածված են Արարատյան, Շիրակի, Լոռու, Մասրիկի և այլ միջլեռնային գոգավորություններում։ Գրունտային ջրերի բարձր մակարդակը Արարատյան և Մասրիկի դաշտերում առաջացրել է հողերի աղակալում ու ճահճացում, որոնք բարելավվում են քիմիական ու ցամաքուրդման միջոցներով։ Խոր ջրատար հորիզոնների գրունտային ջրերը (Շիրակի արտեզյան ավազան) ջրհան կայանների միջոցով դուրս են բերվում երկրի մակերևույթ և օգտագործվում ջրամատակարարման նպատակով։ Հայկական հրաբխային բարձրավանդակում գրունտային ջրերով հարուստ են միջլեռնային գոգավորությունները և լավային գոյացումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png