Շիրակի գոգավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շիրակի գոգավորություն, բնամարզ Հայաստանում։ Ընդգրկում է Ախուրյանի շրջանը, Արթիկի և Անիի շրջանների մի մասը։ Շրջանակված է Շիրակի, Փամբակի լեռնաշղթաներով և Արագած լեռնազանգվածով։ Արևմուտքում միանում է Կարսի սարահարթին։

Հատակը գտնվում է 1550-1600 մ բարձրության վրա։ Հայաստանի սահմաններում ունի 25—30 կմ երկարություն և 18—20 կմ լայնություն։ Թեքված է դեպի հարավ-արևմուտքում։ Տեկտոնական իջվածք է, լցված պլիոցենի և պլեյստոցենի մոտ 300—350 մ հզորության լճային, հրաբխային և նորագույն ալյուվիալ, պրոլյուվիալ և այլ նստվածքներով։ Տարածված են տուֆերը։

1978 թվականի դրությամբ բնակչությունն զբաղվում էր հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Զարգանում էր պտղաբուծությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png