Թետիս (օվկիանոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թետիս (այլ կիրառումներ)
Թետիսը Պանգեյը բաժանեց երկու մայրցամաքի՝ Լավրասիա և Գոնդվանա:

Թետիս (Հունական դիցաբանության ծովերի Թեֆիդա աստվածուհու անվան գերմանալեզու տարբերակ- հուն․՝ Τηθύς, Tethys[1]), մեզոզոյան դարաշրջանի հին օվկիանոս՝ Լավրասիա և Գոնդվանա հնագույն մայրցամաքների միջև[2]։

Հարցի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի Ալպերից ու Կարպատներից ընդհուպ մինչև Ասիայի Հիմալայներ ծովային կենդանիների հին ժամանակներից եկած սիստեմատիկ քարացումները բացատրվում են Աստվածաշնչի Մեծ Ջրհեղեղի մասին պատմությամբ։

Երկրաբանության զարգացումը թույլ է տվել թվագրել ծովային մնացորդները, ինչը այդ բացատրությունը դրել է կասկածի տակ։ 1893թ.-ին ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը իր «Երկրագնդի դեմքը» աշխատության մեջ ենթադրում է այդ տարածքում հին օվկիանոսի գոյության մասին, որը նա անվանում է Թետիս՝ հունական Թեֆիդա աստվածուհու անունից[1]։ Այնուամենայնիվ, գեոսինկլինալային տեսությունից ընդհուպ մինչև 20-րդ դարի վաթսունական թվականները, երբ սալերի տեկտոնիկայի տարածքն ամրանում է, ենթադրվում է, որ Թետիսը իրենից ներկայացնում էր ընդամենը գեոսինկլինալ, ոչ թե օվկիանոս։ Այդ պատճառով երկար տարիներ շարունակ Թետիսը կոչվել է «ջրամբարների համակարգ», օգտագործվում էին նաև Սարմատյան ծով, Պոնտոսի ծով տերմինները։

Հսկայական ծովածոց, որ կոչվել է Թետիս ծով։
Ներկայիս մայրցամաքների ձևավորումը

Ժամանակակից պատկերացումնեեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոթետիս ծովը պալեոգենի ժամանակաշրջանում (Ռուպելյան Օլիգոցենի դարաշրջան 33,9–28,4  մլն տարի առաջ)։
Պարաթետիսը նեոգենի դարաշրջանում (միոցեն, 17–13 մլն տարի առաջ)։

Թետիսը գոյություն է ունեցել մոտ մեկ միլիարդ տարի (850–ից 5 մլն տարի առաջ), բաժանել է հին մարցամաքներ Գոնդվանան և Լավրասիան, ինչպես նաև դրանց մասերը։ Քանի որ այդ ընթացքում տեղի է ունեցել մայրցամաքների դրեյֆ, Թետիսը մշտապես փոխել է իր ընդհանուր տեսքը։

Հին աշխարհի լայն հասարակածային օվկիանոսից այն մեկ վերափոխվում է Խաղաղ Օվկիանոսի արևմտյան ծովածոցի, մեկ ատլանտա–հնդկական ջրբաժանի, քանի դեռ չէր բաժանվել մի շարք ծովերի։ Կապված այդ բանի հետ տեղին է խոսել Թետիսի մի քանի օվկիանոսների մասին․

  • Պրոթետիս (Մինչքեմբրի ժամանակաշրջան). Գիտնականների կարծիքով, Պրոթետիսը գոյացել է 850 մլն տարի առաջ Ռոդինայի ճեղքման արդյունքում, ընկած էր Հին աշխարհի հասարակածային գոտում և ուներ 6–10 հազար կմ երկարություն[3]։
  • Պալեոթետիս 320–260  մլն տարի առաջ (Պալեոզոյան դարաշրջան).Ալպերից Ցինլին։ Պալեոթետիսի արևմտյան հատվածը ստացել է Ռեիկում անվանումը։ Պալեզոյան դարաշրջանի ավարտին Պանգայի կազմավորումից հետո Պալեոթետիսն իրենից ներկայանում էր Խաղաղ օվկիանոսի օվկիանոս–ծովածոց։
  • Մեզոթետիս 200–66,5 մլն տարի առաջ (Մեզոզոյան դարաշրջան) արևմուտքից՝ Կարիբյան ծովի գոգահովտից մինչև արևելք՝ Տիբեթ։
  • Նեոթետիս (Պարաթետիս) 66–13 մլն տարի առաջ (Կայնոզոյի դարաշրջան)։ Գոնդվանայի բաժանումից հետո Աֆրիկան և Հինդուստանը սկսել են շարժվել դեպի հյուսիս սեղմելով Թետիսը՝ հնդկա–ատլանտյան ծովի չափերին հասցնելով։ 50 մլն տարի առաջ Հինդուստանը միացել է Եվրասիային՝ զբաղեցնելով ներկայիս դիրքը։ Միավորվել են Եվրասիան և Աֆրո–Արաբական մայրցամաքը (Իսպանիայի և Օմանի տարածաշրջանում)։ Մայրցամաքների մոտեցումը հանգեցրել է Ալպ–Հիմալայան լեռնային համակարգի ձևավորմանը (Պիրենեյներ, Ալպեր, Կարպատներ, Կովկաս, Զագրոս, Հինդուկուշ, Պամիր, Հիմալայներ), որը Թետիսից բաժանում էր հյուսիսային հատվածը՝ Պարաթետիսը («Փարիզից Ալթայ» ծովը)։
  • Սարմատյան ծով (Պանոնյան ծովից Արալյան ծով) Ղրիմ և Կովկաս կղզիներով, 13–10 մլն տարի առաջ։ Սարմատյան ծովին բնորոշ է համաշխարհային օվկիանոսից մեկուսացվածությունը և աճող աղազրկումը։ Մոտ 10 մլն տարի առաջ Սարմատյան ծովը Բոսֆորի նեղուցի շրջանում վերականգնում է կապը համաշխարհային օվկիանոսի հետ։ Այդ ժամանակաշրջանում ստանում է Մեոտիկ ծով անվանումը, որն իրենից ներկայացնում էր հյուսիսկովկասյան միջգետակով կապվող Սև և Կասպից ծովերը։ 6 մլն․ տարի առաջ Սև և Կասպից ծովերը բաժանվել են։ Ծովերի բաժանումը մասամբ կապում են Կովկասի բարձրացման հետ, մասամբ էլ Միջերկրական ծովի մակարդակի իջեցման հետ։ 5–4 մլն տարի առաջ Սև ծովի մակարդակը նորից բարձրացավ և այն կրկին միախառնվեց Կասպիցի հետ Ակչագիլի ծովում, որը բնաշրջվել է Ապշերյան ծովի և ներառել է Սև, Կասպից, Արալի ծովերն ու ողողել Թուրքմենիայի և հարավային Պովոլժիեի տարածքը։ Փաստացի Սարմատյան ծովը գոյություն է ունեցել և 500–300 հազար տարի առաջ[4]։

Թետիս օվկիանոսի վերջնական «վերացումը» կապում են միոցենի դարաշրջանի հետ (5 մլն տարի առաջ)[5][6]։ Օրինակ՝ ժամանակակից Պամիրը որոշ ժամանակ իրենից ներկայացնում էր Թետիս օվկիանոսի կղզեխումբ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 В советской литературе с именами греческих богинь Тефиды (հուն․՝ Τηθύς, լատին․՝ Tethys) и Фетиды (հուն․՝ Θέτις, լատին․՝ Thetis) существует путаница, связанная со сходным написанием имён этих богинь на латинице, с тем, что обе богини связаны с водой, и с тем, что они являются родственницами. Это привело к тому, что даже Большая советская энциклопедия ошибочно указывает, что Тетис назван в честь Фетиды. Более подробно см.:
    • Мифы народов мира. Энциклопедия. Изд. «Советская энциклопедия», Москва, 1988;
    • Tethys // Encyclopædia Britannica;
    • The face of the earth (Das antlitz der erde) By Eduard Suess, Oxford, Clarendon press, 1904-24
  2. На берегу океана Тетис
  3. Распад Мезогеи в Позднем Рифее и Формирование Пангеи в Конце Палеозоя
  4. Краткая история Каспийского бассейна
  5. «Фанерозойский «кризис» с точки зрения миоценовых событий». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
  6. «Естественная история Чёрного моря». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «Существовал ли океан Тетис?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 175
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թետիս (օվկիանոս)» հոդվածին։