Արևելաեվրոպական պլատֆորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևելաեվրոպական պլատֆորմ, Ռուսական պլատֆորմ, երկրակեղևի հարաբերականորեն կայուն տեղամասերից մեկը, ընդգրկում է Արևելյան Եվրոպան, սահմանափակվելով հյուսիսից՝ Սկանդինավյան, արևելքից՝ Ուրալի, հարավից՝ Ղրիմի և Կովկասի լեռնաշղթաներով։ Հիմքը կազմված է մինչքեմբրյան ծալքավոր բյուրեղային թերթաքարերից, որոնք մեծ մասամբ ծածկված են պալեոզոյան, մեզոզոյան և կայնոզոյան ծովային ու ցամաքային նստվածքների գրեթե հորիզոնական շերտերով։ Արևելաեվրոպական պլատֆորմում առանձնացվում են հետևյալ կառուցվածքները՝ Բալթիական և Ուկրաինական վահանները, Դնեպրո-Դոնեցկի ավլակոգենը, Վորոնեժի զանգվածը և Մերձկասպյան իջվածքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 29