Մամռակերպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Lua error in Մոդուլ:Taxobox/Taxonomy_from_Wikidata at line 55: table index is nil. Մամռակերպեր կամ մամռանմաններ (լատին․՝ Bryophyta sensu lato), բարձրակարգ բույսերի ամբողջություն, որը ներառում է ինչպես մամուռները, այնպես էլ դրանց նման այլ օրգանիզմներ։ Մամռանմանների և մյուս բարձրակարգ բույսերի միջև հիմնական տարբերություններից մեկը վերարտադրության ցիկլում դիպլոիդային սպորոֆիտի նկատմամբ հապլոիդ (այսինքն, մի շարք անթափանց քրոմոսոմների) գամետոֆիտ (սեռական սերունդ) գերակշռությունն է։

The Plant List տվյալների բազայում (տարբերակ 1.1, 2013) ներառված է ճանաչված (Accepted կարգավիճակով) մամուռների տեսակների 34556 անուններ, որոնք պատկանում են 177 ընտանիքների և 1822 ցեղատեսակների[1]։

Տերմինի երկիմաստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամռանմաններ (լատին․՝ Bryophyta) հասկացությունը երբեմն օգտագործվում է դասակարգման համապատասխան բաժնում տաքսոնի անվանակարգման համար, որոնց մեջ մտնում են ցողունատերևավոր մամուռների, կամ հենց մամուռների, կամ բրիոպսիդների (լատ․ Bryopsida), լյարդամամուռների (լատ․ Marchantiopsida), անտոցեռոտավոր մամուռների (լատ․ Anthocerotopsida) դասերը: Տաքսոնի անվանման համար օգտագործվում են նաև մամուռներ, բրոֆիտներ անվանումները։

Վերջին ժամանակաշրջանում Bryophyta դասերի քանակի մինչև ինքնուրույն բաժիններ ավելացման հետ կապված, մամռանմաններ (լատ․ Bryophyta sensu lato, անգլ․ Bryophytes) բառը օգտագործվում է որպես բույսերի երեք տիպեր ընդհանրացնող հասկացություն՝ մամռանմաններ կամ հենց մամուռներ (Bryophyta, կամ Bryophyta sensu stricto), լյարդամամուռներ և անտոցեռոտավոր մամուռներ։ Այս հասկացությունը կարող է օգտագործվել որպես ոչ պաշտոնական հավաքական տերմին, ինչպես նաև տաքսոնի ենթաբաժնի անվանման համար։

Բրիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուռների ուսումնասիրությամբ զբաղվում է բրիոլոգիա գիտությունը։ Գիտնականները՝ կենսաբանության ոլորտի մասնագետները, կոչվում են բրիոլոգներ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներառում է երեք բաժին

Մամուռներ
Ֆեոցերոս հարթ
(անգլ.՝ Phaeoceros laevis)
անտոցեռոտավոր մամուռներ բաժնի ներկայացուցիչ
Pohlia nutans
մամուռներ բաժնի ներկայացուցիչ
Marchantia polymorpha
լյարդամամուռներ բաժնի ներկայացուցիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Bryophytes (Mosses and liverworts) Արխիվացված 2017-06-06 Wayback Machine // The Plant List (2013). Version 1.1.(անգլ.)(լատ.)(Ստուգված է 25 Հուլիսի 2015)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]