Օձապոչեր
Օձապոչեր | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Ophiuroidea Gray, 1840 | ||||||
կարգեր | ||||||
| ||||||
|
Օձապոչեր (անգլ.՝ Ophiuroidea), փշամորթների տիպի ծովային հատակամերձ կենդանիների դաս։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմինը բաղկացած է սովորաբար մինչև 2 սմ (երբեմն մինչև 10 սմ) տրամագծով սկավառակից և նրանից դուրս եկող 5, հազվադեպ՝ 10 ճառագայթներից։ Վերջինների երկարությունը մի քանի (երբեմն մինչև 20–30) անգամ գերազանցում է մարմնի երկարությանը։
Սկավառակը և ճառագայթները ծածկված են բարակ կրային թիթեղիկներով։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ մասամբ բաժանասեռ են։ Զարգանում են սովորաբար կերպարանափոխությամբ։ Կան կենդանածին և կիսմամբ բազմացող տեսակներ։ Սողում են ճառագայթների օգնությամբ կամ խրվում տիղմի մեջ։ Սնվում են մանր կենդանիներով կամ դետրիտով։ ճառագայթները վերականգնման հատկություն ունեն։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օձապոչերը լայնորեն տարածված են ծովերում և օվկիանոսներում (մինչև 8 կմ խորություններում)։ Կեր են ծառայում ձկների համար։ Որոշ տեսակներ ապրում են ջրիմուռների, սպունգների, կորալների, ծովային ոզնիների վրա։ Հայտնի է օձապոչերի մոտ 2 հազար (ԽՍՀՄ–ում՝ 120) տեսակ։ Բրածո տեսակները հայտնի են օրդովիկից։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Palaeos: Ophiuroidea Archived 2007-10-28 at the Wayback Machine.
- Brittlestars
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|