Ստրոմատոլիտ

Ստրոմատոլիտ (հին հունարեն՝ στρῶμα` փռվածք և λίθος` քար), ցիանոբակտերիաների միացությունների նստվածքներ։ Հանածոների կարբոնատային միացություն է, որ ձևավորվում է ոչ խորը ջրային տարածքների հատակին[1][2]։
Ուսումնասիրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստրոմատոլիտների ուսումնասիրության վաղ փուլում այն նույնացվում էր բազմաբջիջ կորիզավորների` կորալների, սպունգների, մամուռների հետ։ Բարդության աստիճանով նրանք ուսումնասիրողներին ամենից առաջ հիշեցնում էին բամաբջիջ կորիզավորների կմախքներ։ Ավելի ուշ հնարավոր ստրոմատոլիտանմանների շարքին են դասել լորձնասնկերը։ Ստրոմատոլիտների հետագա ուսումնասիրությունը թույլ է տվել դրանց գոյացությունը միանշանակ կապել ցանցավոր ցիանոբակտերիաների գաղութների կենսագործունեության հետ։ Դա ցուցադրվել է պեղված ստրոմատոլիտների մնացորդների հայտնաբերման արդյունքում և հաստատվել նրանց ժամանակակից համաբանությունների հետազոտման արդյունքում։ Այդպիսով, սկզբունքորեն փոխվել են ստրմատոլիտանմանների մասին պատկերացումները, և դրանց առաջացումը պայմանավորվել է ոչ թե առանձին օրգանիզմների, այլ դրանց գաղութների կենսագործունեությամբ։ Մոտավորապես 1930-ական թվականների սկզբներին տարբեր երկրներում սկսվել է ստրոմատոլիտների երկրաբանական ուսումնասիրությունը, ինչը թույլ է տվել խորհրդային երկրաբան Ն. Դինգելշտեդտին 1935 թվականին առաջին անգամ հակադրել ուրալյան ստրոմատոլիտները ԱՄՆ-ի ու Չինաստանի մինչքեմբրի ժամանակաշրջանի համանման գոյացությունների հետ։ Դրանով հույս է հայտնվել հետագայում ստրոմատոլիտների հաջող կիրառումը շերտագրության ոլորտում։ Ստրոմատոլիտների տեղաբաշխման օրինաչափությունները հետագա ուսումնասիրություններում նույնն են ստացվել, ինչ ֆաներոզոյի ժամանակաշրջանի կորիզավոր օրգանիզմների կմախքների մնացորդները։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբեր հեղինակներ առաջարկում են ստրոմատոլիտային գոյացությունների տարբեր տեսակների դասակարգում։ Այսպես, Կոնյուշկովն ու Պիան դրանք համարում էին տիպ` հաջորդ դասակարգման մեջ ներառելով երեք տաքսոններ` սյունավոր, շերտավոր և պալարային ստրոմատոլիտներ։
Ներկայումս առանձնացվում են անցումային բազմաթիվ ձևեր (օրինակ` սյունավոր-շերտավոր)։ Այս տաքսոնների համար առաջարկվում են լատինական անվանումներ։
Ռաաբենի դասակարգման մեջ (1986) տաքսոններին տրվել են լատինացված անվանումներ` որպես կանոն, բնորոշ վերջավորությունների հավելումով։ Ամենաբարձր աստիճանի տաքսոն է ստրոմատոլիտը, որ բաժանվում է հինգ տեսակի` սյունավոր (երառյալ` սյունավոր-շերտայինը), շերտավոր, պալարանման, սյունավոր-պալարանման և միկրոստորմատիտներ։ Առաջին չորսը առանձնացվել են իրենց կառուցվածքով, իսկ հինգերորդը` կառուցվածքի մեծությամբ, որն իր մեջ ներառում է վերոնշյալ բոլոր մորֆոտիպերը` չափերի սահմանափակումով (մինչև առաջին տասնյակ սանտիմետրերը)։
Հոֆմանը (Hofmann, 1986) ստրոմատոլիտները դասակարգել է կառուցվածքի չափերով։ Նա առանձնացրել է հետևյալ տեսակները.
- գիգաստրոմատոլիտներ - մինչև 1.000 մ
- մեգաստրոմատոլիտներ - մինչև 100 մ
- մակրոստրոմատոլիտներ - մինչև 1 մ
- մինիստրոմատոլիտներ - մինչև 1 սմ
- միկրոստրոմատոլիտներ - մինչև 1 մմ։
Չինացի հետազոտողները պրոտերոզոյան շրջանի ստրոմատոլիտների 50 տեսակների ուսումնասիրության արդյունքում առաջարկել են իրենց դասակարգումը, որը ներառում է տաքսոնների վեց տեսակ (Liang et al., 1985): Ամենաբարձր աստիճանը ենթատիպ է, որի մեջ ընդգրկված են երեք տաքսոններ` սյունավոր, շերտավոր և սյունավոր-շերտային կառուցվածքի։ Ամեն ենթատիպ միավորում է երկու տիպ, որոնք առանձնացվում են կառուցվածքի չափերով` մեծ և փոքր։ Փոքր սյունավոր-շերտային կառուցվածքներում առանձնացվում է երկու ենթատիպ` աճի բացահայտ սինքրոնությամբ և առանց դրա։ Հետո առանձնացվում է 13 ընտանիք` լատինացված անվանումներով, որոնք կազմվում են բնորոշ վերջավորություններով, որոնք համապատասխանում են բուսաբանական համարակալման միջազգային չափանիշներին։ Ընտանիքի մեջ միավորված են 50 տեսակներ, որոնք նկարագրվել են Չինաստանում։ Ամենացածր տաքսոնային կատեգորիա է տեսակը։ Բերված են տեսակի, ընտանիքի առանձնացման բնորոշ նշաններ։
Ռիդինգը (Riding, 1991) առաջարկել է բենտոսային միկրոբիալ կարբոնատների դասակարգում` ըստ դրանց ծագման։ Դրանց ձևավորման մեջ իրենց մասնակցությունն են ունեցել երեք խմբի օրգանիզմներ` բակտերիաներ, ցիանոբակտերիաներ և ջրիմուռներ երեք գործընթացների համադրությամբ.
- նստվածքային մասնիկների գրավում
- օրգանական հյուսվածքի բիոմիներալիզացում
- միներալների հավաքում օրգանիզմների մակերեևույթին։
Այս հիմքով ներկայացվել է հետևյալ դասակարգումը.
- ստրոմատոլիտ (շերտավոր միկրոբիալ գոյացություն)
- կարծրացած ստրոմատոլիտ
- մանրհատիկավոր նեղշերտ
- խոշորհատիկավոր կոպիտ շերտավոր
- տուֆա-ստրոմատոլիտ (ձևավորվում է օրգանական հյուսվածքների մակերևույթին գոյացած միներալների նստվածքների հաշվին)
- կմախքային ստրոմատոլիտ
- սուբաէրալ ստրոմատոլիտ
- կարծրացած ստրոմատոլիտ
- դենդրոլիտ, փայտանման միկրոբիալ գոյացություն
- տրոմբոլիտ, խտացված միկրոբիալ գոյացություն
- տրավերտին, շերտավոր միկորաբիալ գոյացություն` փայտանման կառուցվածքով
- քողարկված միկրոբիալ կարբոնատներ։
Հեղինակի կարծիքով միայն կարծրացած ստրոմատոլիտներն են գոյանում գերազանցապես նստվածքային մասնիկների գրավման հաշվին։ Կմախքային ստրոմաատոլիտների, դենդրոլիտների և տրոմբոլիտների ձևավորումը հիմնականում կատարվում է բիոմիներալիզացիայի հաշվին։ Իսկ մակերևութային միներալիզացումը գերիշխում է տուֆա-ստրոմատոլիտների, սուբաէրալ ստրոմատոլիտների և տրավերտինի գոյացության ժամանակ։
Մակարիխինը և Մեդվեդևը առաջարկել են ցիանոբակտերային և ջրիմուռային կառուցվածքների միասնական դասակարգում` հիմնված ձևային հատկանիշների վրա և բուսաբանական միջազգային կոդեքսին (ICBN (1980) համապատասխան անվանումներով։
Որպես բարձրագույն կատեգորիա առաջարկվում է լիտոֆիտը, որը կազմված է երկու ենթաբաժիններից` ստրոմատոլիտոֆիտին և օնկոլիտոֆիտին։
Ստրոմատոլիտների ենթաբաժինը բաժանվում է հինգ դասերի` ստիրիոլիտներ, ռոդոլիտներ, ստրոմատոլիտներ, միկրոստրոմատոլիտներ, տրոմբոլիտներ։
Ստրոմատոլիտների դաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս դասի մեջ միավորվում են առաջնային կարբոնատային կառույցի կազմերը։
Ըստ ծագումնաբանության` դասը բաժանվում է չորս կարգերի` պալարանման, շերտավոև, սյունավոր և քառակող։
Բացի ավանդաբար առանձնացվող երեք տեսակներից` ավելացված է քառակողը. առանցքի երկարությամբ ձգվածությունը համեմատելի է կառույցի բարձրությանը։
Սյունավոր ստրոմատոլիտները բաժանվում են երկու ենթակարգի` ճյուղավորվող և չճյուղավորվող։
Պասիվ ճյուղավորվող տեսակի օրինակներից է Kussiella Kryl., 1963-ը։ Ակտիվ ճյուղավորվող տեսակը բաժանվում է երեք ենթաընտանիքի` յակուտիդներ (տեսակ` Jakutophyton Schap., 1965), հիմնոսոլենիդներ (տեսակ` Gymnosolen Steinm., 1911), տունգուսիդներ (տեսակ` Tungussia Semikh., 1962): Չճյուղավորվողների օրինակ է Colonnella (Komar, 1964) տեսակը։
Գոյացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյանում են աղազրկված կամ աղի հատվածներում կամ այնպիսի հատվածներում, ուր աղի ու քաղցրահամ ջրերը հերթագայում են։ Ստրոմատոլիտներ ձևավորում են ցիանոբակտերիաները և բակտերիաների այլ տեսակներ։ Որոշ ստրոմատոլիտների գոյացման համար մասնակցում են կորիզավոր ջրիմուռները։
Նշանակություն և կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանձնանում է դեկորատիվ բարձր հատկություններով։ Նյութը լավ հղկվում է։ Լայնորեն կիրառվում է լուսամփոփների, դեկորատիվ գնդերի պատրասման ոլորտում որպես բաղկացուցիչ քար։ Բացի այդ` ստրոմատոլիտների նմուշները կարող են ներառվել բյուրեղագիտական հավաքածուների մեջ։ Հղկված նմուշները ցուցաբերում են քարի շերտավոր կառուցվածքին բնորոշ մակերես` շագանակագույնի, կարմրավունի, մոխրագույնի ու գորշ գույնի բարակ շերտերով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Stromatolites Archived 19 March 2018 at the Wayback Machine.. Indiana University Bloomington. Retrieved 14 May 2018.
- ↑ Riding R. (2007)։ «The term stromatolite: towards an essential definition»։ Lethaia 32 (4): 321–330։ doi:10.1111/j.1502-3931.1999.tb00550.x։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-02-ին
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- В. В. Макарихин, П. В. Медведев «Строматолиты. Методы исследования.»
- Е. Л. Сумина «Морфология строматолитов результат морфогенеза многоклеточных прокариот.»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստրոմատոլիտ. լուսանկարներ
- Լ. Ի. Ֆիլատովա Պրոտերոզոյի խնդիրները Կենտրոնական Ղազախստանի հարավ-արևելքում` կապված թթվային հրաբխազանգվածների բնույթի գնահատականի հետПроблема объёма протерозоя юго-востока Центрального Казахстана в связи с оценкой природы кислых вулканитов(չաշխատող հղում)
- Ն. Վ. Կորոնովսկի, Ա. Յա. Յակուշովա Երկրաբանության հիմունքներ
- Stromatolites — Fossils — Rocks and minerals: Minnesota DNR
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ստրոմատոլիտ կատեգորիայում։ |
|