Ուեսկա
| |||||
| Երկիր | |||||
| Կարգավիճակ | Իսպանիայի պրովինցիաներ | ||||
| Մտնում է | Արագոն | ||||
| Վարչկենտրոն | Huesca? | ||||
| Ամենաբարձր կետ | Անետո[1] | ||||
| Բնակչություն | ▲228 634 մարդ (2024)[2] | ||||
| Տարածք | 15 626 կմ² | ||||
| Սահմանակցում է | Լյեյդա, Սարագոսա, province of Navarra?, Վերին Գարոն, Վերին Պիրենեյներ և Ատլանտյան Պիրենեյներ | ||||
| Ժամային գոտի | UTC+1 | ||||
| Փոխարինեց | corregimiento of Jaca?, corregimiento of Huesca?, corregimiento of Benabarre? և Corregimiento of Barbastro? | ||||
| ISO 3166-2 կոդ | ES-HU | ||||
| Փոստային ինդեքսներ | 22 | ||||
| 42°10′00″N 0°10′00″W / 42.166666666667°N 0.16666666666667°W | |||||
| dphuesca.es | |||||
Ուեսկա (իսպ.՝ Huesca), պրովինցիա Իսպանիայի հյուսիս-արևելքում, Արագոնի հյուսիսում։ Մայրաքաղաքը Ուեսկան է։
Տեղակայված է Պիրենեյների կենտրոնում։ Ուեսկայի սահմաններն են Ֆրանսիան և Ֆրանսիայի գավառները՝ Ատլանտյան Պիրենեյները և Վերին Պիրենեյները։ Իսպանիայում Ուեսկայի հարևան նահանգներն են՝ Նավառան, Սարագոսան և Լիեդան։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուեսկայի հիմնական լեռնային գոտին ընդգրկում է 15,626 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ բնակչությունը կազմում է մոտ 228566 մարդ (2010 թվականին) բնակչության մեկ քառորդն ապրում է մայրաքաղաք Ուեսկայում։ Ունի բնակչության ցածր խտություն՝ 14,62/քառակուսի կիլոմետր, որը նշանակում է, որ Ուեսկայի հովիտները, գետերը և լեռնաշղթաները մնացել են համեմատաբար անփոփոխ և կուսական։
Հրաշալի տեսարան է Պիրենեյների ամենաբարձր կետը՝ Անետոն, հավերժական սառցադաշտերը, ինչպիսիք են Մոնտե Պերդիդոն, Օրդեսայի ազգային պարկը՝ հարուստ բուսական և կենդանական աշխարհով։ Այն մեծ մասսայականություն է վայելում լեռնագնացների, պարապլանիստների և ռաֆթինգիստների շրջանում։ Հայտնի է իր լեռնադահուկային հանգստավայրերով ինչպիսին են Ֆորմիգալը, Պանտիկոսան, Սերլերը, Candanchú և Astún։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեացիները գաղութացրել էին Ուեսկայի նահանգը, որը հետագայում ձևավորեց Տառակոնյան Իսպանիայի հյուսիսային մասը, և այնտեղ շարունակեցին բնակվել մինչև 5-րդ դար՝ վեստգոթերի ժամանումը։ Որպես լեռնային սահմանային շրջան դժվար էր այնտեղ տիրապետել։ Հյուսիսային շրջանները մի ժամանակ պատկանում էին Նավառայի թագավորությանը։ Միջնադարում դրանք գտնվել են մավրիտանական տիրապետության տակ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրովինցիան բաղկացած է 10 կոմարկաներից (շրջաններից) և 202 մունիցիպալիտետներից։
| Կոմարկայի անվանում | Մայրաքաղաք |
|---|---|
| Ալտո Գալիեգո | Սաբինիանիգո |
| Բախո Սինկա | Ֆրագա |
| Սինկա Մեդիո | Մոնսոն |
| Օյա դե Ուեսկա | Ուեսկա |
| Խասետանիա | Խակա |
| Լա Լիտերա | Տեմարիտե դե Լիտերա |
| Մոնեգրոս | Սարինյենա |
| Ռիբագորսա | Գրաուս, նախկինում Բենաբառե |
| Սոբրաբե | Աինսա և Բոլտանիա |
| Սոմոնտանո դե Բարբաստրո | Բարբաստրո |
Հետևյալ կոմարկաններն ունեն իրենց մայրաքաղաքներըն Ուեսկայում։
- Բախո Սինկա։ Մեկինենսա
- Օյա դե Ուեսկա։ Մուրիլիո դե Գալեգո և Սանտա Էուլալիա դե Գալեգո
- Խասետանիա։ Արտեդա, Միյանոս, Սալվատիեռա դե Էսկա և Սիգուես
- Մոնեգրոս։ Լա Ալմոլդա, Բուխարալոս, Ֆարլետե, Լեսինենա, Մոնգերիլո և Պերդիգերա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Portal turístico de la provincia de Huesca
- Huesca Portal Web
- Ayuntamiento de Huesca
- Diputación de Huesca
- Excursiones por Huesca
- DescubreHuesca.com Արխիվացված 2017-08-05 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեսկա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
