Խակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Խակա
իսպ.՝ Jaca[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես412,22 կմ²
ԲԾՄ820±1 մետր
Բնակչություն13 620 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ22700
Ավտոմոբիլային կոդHU
Պաշտոնական կայքjaca.es
Խակա (Իսպանիա)##
Խակա (Իսպանիա)

Խակա (իսպ.՝ Jaca, արագոներեն՝ Chaca or Xaca[3]), քաղաք Իսպանիայի հյուսիսարևելյան կողմում, Ուեսկա պրովինցիայում, Պիրենեյների և Ֆրանսիայի սահմանի մոտ։ Խական հնագույն քաղաք է Արագոն գետի վրա, որը գտնվում է երկու մեծ երթուղիների հատման կետում, Պոից մինչև Սարագոսա։ Խական հանդիսացել է Արագոնի մայրաքաղաք մինչև 1097 թվականը, որոշ ժամանակ՝ Խասետանիայի մայրաքաղաքը։

Գյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Խակա քաղաքից, կան նաև Խակա մունիցիպալիտետի մի շարք ծայրամասային գյուղեր՝ ներառյալ Astún լեռնադահուկային հանգստավայրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Պեդրո ամրոց

Քաղաքի ծագման մասին հստակ տեղեկություններ չկան, բայց նրա անունը, ըստ երևույթին Լասետանի ծագում ունի, որպես Էբրո գետի ավազանում բնակվող ամենատարածված ցեղ, բազմաթիվ փոքր ցեղերից։ Քաղաքի մասին տեղեկություններ են հասել Ստրաբոնի աշխատություններից, որտեղ նշվում է, որ քաղաքը գտնվում է Մ․ թ․ ա․ 1-ին դարում Քվինտոս Սերտորիոսի և Գնեոս Պոմպեոսի միջև տեղի ունեցող պատերազմի տարածքում։ Հին Հունական և Հռոմեական քարտեզների համաձայն Խական քաղաք էր, որտեղ Մ․ թ․ ա․ 2-րդ դարի կեսերից հատվել են մետաղադրամներ[4]։ Դրանց մի մասը այժմ գտնվում է Բրիտանական թանգարանում[5]։ Մետաղադրամի վրա պատկերված է անհայտ գլուխ, և ձախ կողմում՝ մակագրություն, առկա է նաև դելֆինի պատկեր։ Հակառակ կողմում պատկերված է ձիավոր, աջ կողմում պահած սուր, իսկ ներքևի մակագրությունը Իբերիական լեզվով կարդացում է iaka[5]։

Քաղաքի վերանվաճման տարեթիվը անհայտ է։ Սակայն հայտնի է, որ Ռամիրոն Ա Արագոնը (1035-1063) շնորհեց նրան «քաղաք» անվանումը։ 1063-ին այն եղել է Խակայի Սինոդի հավաքատեղին ։

1930 թվականի դեկտեմբերի 12-13-ին հալածանքը, որով պահանջում էր միապետության վերացում, ճնշվեց որոշակի դժվարությամբ։ Այս դեպքերը նախորդում էին Իսպանիայի քաղաքացիական պատերազմին։

Հիմնական տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խական ունի մի շարք միջնադարյան պատեր և աշտարակներ, որոնք շրջապատում են 11-րդ դարի Ռոմանական ճարտարապետության ոճով կառուցված Խակայի տաճարին։

Այստեղ է գտնվում 16-րդ դարում կառուցված միջնաբերդը։

Խակայի թեմի թանգարանում (միջնադարյան Սուրբ արվեստի թանգարան) պահվում են ռոմանական և գոթական ֆրեսկոներ, որոնցից մի քանիսը հայտնաբերվել են Խակայի շրջանի ամենահեռավոր վայրերում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  3. «Toponyms: towns with local name in Aragonese in Great Aragonese Encyclopedia». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  4. Talbert, R., (2000). (ed.) Barrington Atlas of the Greek and Roman World. Princeton University Press. Map 25, E3. Also CDROM disc entry Map 25.
  5. 5,0 5,1 Bagwell-Purefoy, P., and Meadows, A., (2002). Sylloge Nummorum Graecorum (SNG). Volume IX. The British Museum 2. Spain. SNG No's 775-776
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խակա» հոդվածին։