Խակայի տաճար
| Խակայի տաճար | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | կաթոլիկ տաճար, Իսպանիայի ազգային հուշարձաններ և եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Խակա[1][2] |
| Դավանանք | լատինական եկեղեցի |
| Թեմ | Roman Catholic Diocese of Jaca? |
| Հիմնական ամսաթվերը | 11-րդ դար |
| Մասն է | French Way in Aragon?[3] |
| Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս[3] և Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
| Նվիրված | Պետրոս առաքյալ |
| Անվանված | Պետրոս առաքյալ |
| Հիմնադիր | Սանչո I |
| Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
| Հիմնադրված | 11-րդ դար |
| Շինանյութ | սպիտակ քար |
![]() | |
![]() | |
| 42°34′15″N 0°32′57″W / 42.570722222222°N 0.54919444444444°W | |
| diocesisdejaca.org/index.php/catedral-de-san-pedro-de-jaca | |
Խակայի տաճար, Սուրբ Պետրոս առաքյալի տաճար (իսպ.՝ Catedral de San Pedro de Jaca), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Խակայում, Իսպանիայի Արագոն համայնքում։ Տաճարը Խակայի Հռոմեական կաթոլիկ թեմի նստավայրն է։
Այն Արագոնում կառուցված առաջին Հռոմեական տաճարն է, և Պիրենեյան թերակղզու ամենահին տաճարը։ Ներկայիս տաճարը 15-րդ և 18-րդ դարերի հավելյալ փոփոխությունների արդյունք է։ Տաճարը կառուցվել է Սանչո Ռամիրեսի թագավորի կողմից, ով Հռոմի պապին (1068 թվական) վասալական երդում տալուց հետո ստանում է իրավունք՝ հիմնադրել նոր եպիսկոպոսական աթոռ Խակայում։ Վերջինս Արագոնի թագավորության մայրաքաղաքն էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1036 թվականին Խական դարձավ Արագոնի մայրաքաղաք և 1077 թվականին ստացավ եպիսկոպոսական կարգավիճակ։ Դրանից հետո անհարաժեշտություն առաջացավ կառուցել Մայր տաճար։ Շինարարության սկիզբը անհայտ է, բայց ընդհանուր առմամբ սկսել է այդ ժամանակահատվածում։ Եկեղեցու հիմնական մասի կառուցումը ավարտվել է 1130 թվականին։ 1395 թվականին կրակը այրեց տաճարի առաստաղը, որը վերակառուցվել է հաջորդ տարիներին և վերջնականապես վերանորոգվել է 16-րդ դարի վերջին։ Նույն ժամանակահատվածում ավելացվել են ենթակողմերը, իսկ կենտրոնական նավը ընդլայնվել է։
18-րդ դարի վերջին աբսիդներից մեկը քանդվեց և վերակառուցվեց, իսկ կենտրոնական մասը վերանորոգվեց։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցված է Ռոմանական ճարտարապետության ոճով, թեև եկեղեցու որոշ տարրեր կառուցված են գոթական, վերածննդի և բարոկկո ճարտարապետության ոճերով։ Նախագիծն իրենից ներկայացնում է նավ՝երկու ենթակողմերով, երեք աբսիդներով և երկու արտաքին մուտքերով՝ որոնք ունեն սրահ, որոնցից մեկը կառուցված է վերածննդի ճարտարապետության ոճով։ Միայն մի սրահն է բնօրինակ, իսկ երկրորդ սրահի կենտրոնական մասը վերանորոգվել է 18-րդ դարում։
Նավը և ենթակողմերը բաժանված են սյուներով, որոնք վերածվում են կամարակալների։ Կամարակալ սյուները կորնթոսյան օրդեր ոճով են։ Դրանք զարդարված են երկրաչափական պատկերներով և բանջարեղեններով։ Առաստաղը սկզբում փայտից էր՝ հետագայում այն փոխարինվեց խաչերով։ Տաճարի մեծ գմբեթն ութանկյուն է։ Տաճարի չորս կողմերում 15-րդ դարի վերջից մինչև 17-րդ դարի կեսն ընկած ժամանակահատվածում կառուցվել են մատուռներ։ Ավելի վաղ կառուցվածներն ունեն ուշ գոթական ոճ։ Նրանք, որոնք նախագծված են 16-րդ դարում, ցույց են տալիս ուշ վերածննդի և մաներիզմի ազդեցությունները։
Ինտերիերի արվեստի գործերն են՝ Սուրբ Միքայել մատուռի խորանը, քանդակները՝ Գիլ Մորալես Կրտսերի, Գաբրիել Յոլիի, Խուան դե Սալասի և Մորետտոյի կողմից։ Վերջինս նաև ղեկավարել է մատուռի շինարարությունը, որը համարվում է Արագոնի Վերածնունդ-Պլատերեսկո ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։ Բարձր խորանի կառուցումը ավարտվել է 17-րդ դարում։ Կենտրոնական աբսիդի ձևավորել է Մանուել Բայեուն 1792-1793 թվականներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Page at jaca.com (Իսպաներեն)
- Adolph-Goldschmidt-Zentrum zur Erforschung der romanischen Skulptur. «San Pedro de Jaca» (German). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Adolph-Goldschmidt-Zentrum zur Erforschung der romanischen Skulptur. «Bibliographical references about San Pedro de Jaca» (German). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - The Art of medieval Spain, A.D. 500-1200, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art Libraries (fully available online as PDF), which contains material on Jaca Cathedral (no. 88)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խակայի տաճար» հոդվածին։ |
| ||||||

