Հաննա Արենդտ
Յոհաննա (Հաննա) Արենդթ (գերմ.՝ Hannah Arendt, հոկտեմբերի 14, 1906[1][2][3][…], Հաննովեր, Պրուսիայի թագավորություն[4][5] և Linden-Limmer, Հաննովեր, Պրուսիայի թագավորություն - դեկտեմբերի 4, 1975[1][3][6][…], Վերին Վեսթ Սայդ, Նյու Յորք[7][8][9][…]), հրեական ծագմամբ գերմանաամերիկյան փիլիսոփա, պատմաբան, քաղաքագետ, տոտալիտարիզմի տեսության հիմնադիր։ 1933 թվականին տարագրվել է Ֆրանսիա, իսկ 1941 թվականին ԱՄՆ։
Նրա կարծիքով ինչպես նացիոնալ-սոցիալիզմը, այնպես էլ ստալինիզմը պետության ամբողջատիրական նոր ժամանակակից ձևեր են, որոնք չպետք է շփոթել ճնշման ավանդական ձևերի հետ։ Ամբողջատիրությունը ձգտում է անսահմանափակ տիրապետության իր երկրի ներսում և դրանից դուրս։ Դրա տարբերակիչ գծերից են պետական գաղափարախոսության առկայությունը, ահաբեկչությունը, որպես քաղաքական տիրապետության հաստատման և ամրապնդման միջոց, գաղափարախոսության իրականացում, որը հռչակում է միակ ճշմարիտը հասարակության զարգացման մեկնաբանության գործում։ «Ամբողջատիրական մարդը» նրա կարծիքով ատոմացված, օտարված անհատ է, «զանգվածի» ներկայացուցիչ, որը միավորվում է կոլեկտիվ սոցիալական մարմինների մեջ բռնության համապարփակ գաղափարախոսական ձեռնածության շնորհիվ։ Ամբողջատիրական վարչակարգի իդեալական մոդել էր համարում նացիստական համակենտրոնացման ճամբարը, որտեղ մարդու մոտ քայքայվում էին վարքի սովորական մոտիվները, բարոյականությունը, հոգեկան և մարմնական հակազդեցությունները։ Արենդթը հեղափոխության պատճառը տեսնում է ոչ թե օբյեկտիվ պատմական գործընթացի այլ մարդու գործողության մեջ։ Դա, իր հերթին, հանգեցրեց ինքնակառավարման ժողովրդական խորհուրդների և հանրության ազատության կարևորմանը։ Ոստի նա օրինակելի է համարում Ամերիկյան հեղափոխությունը և ոչ թե Ֆրանսիականը ու Ռուսականը։ Արենդթի կարծիքով, իր տեսությունը միանգամայն տարբերվում է առկա քաղաքական տեսություններից։
Հիմնական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ամբողջատիրության ակունքները» (1951)[14][15]
- «Անցյալի և ապագայի միջև» (1961)[16]
- «Հեղափոխության մասին» (1963)[17]
- «Այքմանը Երուսաղեմում» (1963)[18]
- «Բռնության մասին» (1970)[19]
- «Մարդիկ մռայլ ժամանակներում» (1968)[20][21]
- «Հանրապետության ճգնաժամը» (1972)[22]
- «Բանականության կյանքը» (1978)[23]
- «Կանտի քաղաքական փիլիսոփայության դասախոսություններ» (1982)[24]
- «Սեր և սուրբ Օգոստիանոս» (1996)[25]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաննա Արենդտ «Մենք՝ փախստականներս», (հոդվածներ), Երևան, ՀԱՀ, 2016
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 http://muse.jhu.edu/books/9780816688753
- ↑ 5,0 5,1 5,2 http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1467-8675.2009.00545.x/full
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11850391X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 8,0 8,1 8,2 http://muse.jhu.edu/journals/public_culture/v015/15.1mbembe.html
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.jstor.org/stable/2928276
- ↑ 10,0 10,1 LIBRIS — 2013.
- ↑ http://www.nytimes.com/1982/04/25/books/a-woman-of-this-century.html
- ↑ The New Yorker(անգլերեն) / (not translated to en-us) — (untranslated): (untranslated), 1925. — ISSN 0028-792X; 2163-3827
- ↑ 13,0 13,1 Collinson D. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers — 1996. — ISBN 978-0-415-06043-1
- ↑ CONTEMPORARY THINKERS. Hannah Arendt. Totalitarianism: A Novel Form of Tyranny
- ↑ The Origins of Totalitarianism, Նյու Յորք, Harcourt, 1951
- ↑ Between Past and Future, London, Faber & Faber, 1961
- ↑ On Revolution. New York, Penguin Books, 1963
- ↑ Eichmann in Jerusalem: a Report on the Banality of Evil, Լոնդոն, Faber & Faber, 1963
- ↑ On Violence, New York, Harcourt, 1970
- ↑ Men in Dark Times, New York, Harcourt, 1968 (անգլ.)
- ↑ Люди в темные времена, Московская школа политических исследований, 2002(ռուս.)
- ↑ Crisis of the Republic, New York, Harcourt, 1972
- ↑ The Life of the Mind(չաշխատող հղում), 2 vols., London, Secker & Warburg, 1978
- ↑ Lectures on Kant's Political Philosophy, Brighton, Harvester Press, 1982
- ↑ Love and St. Augustin, Chicago, University of Chicago Press, 1996
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Hannah Arendt (1906-1975). Internet Encyclopedia of Philosophy կայքում (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Դեկտեմբերի 4 մահեր
- 1975 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Մարբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի կին փիլիսոփաներ
- Գերմանացի քաղաքագետներ
- Ամերիկացի փիլիսոփաներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Քաղաքական փիլիսոփաներ
- Կին սոցիոլոգներ
- Ամերիկացի կին փիլիսոփաներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Գերմանացի կին գրողներ
- Հրեա փիլիսոփաներ
- Հոլոքոստի ուսումնասիրողներ