Ալեքսիս դը Տոկվիլ
Ալեքսիս դը Տոկվիլ Alexis de Tocqueville | |
![]() | |
Կրթություն՝ | Փարիզի համալսարան և Lycée Fabert? |
---|---|
Մասնագիտություն՝ | փիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող, սոցիոլոգ և իրավաբան |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | 1805 հուլիսի 29 |
Ծննդավայր | ![]() |
Վախճանի օր | ապրիլի 16, 1859 (տարիքը 53) |
Վախճանի վայր | ![]() |
Գերեզման | Tocqueville |
Թաղված | Tocqueville |
Դինաստիա | Q3065042? |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ֆր.՝ Alexis-Charles-Henri Clérel de Tocqueville |
Հայր | Hervé Clérel de Tocqueville? |
Մայր | Louise Le Peletier de Rosanbo? |
Ամուսին | Mary Mottley Tocqueville? |
Պարգևներ | |
Ալեքսիս դը Տոկվիլ (ֆր.՝ Alexis de Tocqueville, հուլիսի 29, 1805[2][3][4][…], Փարիզ - ապրիլի 16, 1859[2][3][4][…], Կանն), ֆրանսիացի սոցիոլոգ և պետական գործիչ։ Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի (1838 թվականից), ֆրանսական ակադեմիայի (1841 թվականից) անդամ։ Ընտրվել է Դեպուտատների պալատի անդամ (1839), եղել է արտաքին գործերի նախարար (1849)։ 1831-1832 թվականներին ԱՄՆ-ում ուսումնասիրել է ուղղիչ բանտային համակարգը։
Տոկվիլին հռչակ է բերել «Ամերիկայի դեմոկրատիայի մասին» (1835) գիրքը։ Ըստ Տոկվիլի, ազատության և հավասարության ձգտումը բուրժուա-դեմոկրատական հասարակության իդեալն է, սակայն պետական իշխանության կենտրոնացվածությունը, անհատապաշտությանը հանգեցնող հավասարությունը պայմաններ են ստեղծում միանձնյա բռնատիրության համար, այսինքն՝ համընդհանուր հավասարությունը կամ դրան ձգտելը կարող է հանգեցնել «ստրկության մեջ հավասարության», որը կանխելու միջոցներն են տեղական ինքնավարության ընդլայնումը, իշխանության ապակենտրոնացումը և այլն։
Տոկվիլի համոզմամբ նման պետական կարգի նմուշ է ԱՄՆ-ը։ «Հին կարգը և հեղափոխությունը» (1856) գրքում փորձել է բացահայտել հին և «նոր կարգի» հաջորդայնությունը և պնդել, որ ֆեոդալական կարգերի վերացումը հնարավոր էր նաև առանց հեղափոխության։ Տոկվիլի լիբերալ-պահպանողական գաղափարները ազդել են բուրժուական քաղաքակրթության և սոցիոլոգիական մտքի վրա։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Elogio de la hospitalidad (իսպ.) — Buenos Aires: 1945.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հուլիսի 29 ծնունդներ
- 1805 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 16 մահեր
- 1859 մահեր
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- Ֆրանսիացի պետական գործիչներ
- Ֆրանսիացի սոցիոլոգներ
- Արտաքին գործերի նախարարներ
- Ֆրանսիացի իրավաբաններ
- Ֆրանսիացի հրապարակախոսներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Քաղաքական փիլիսոփաներ
- Ֆրանսիացի պատմաբաններ