Ներսես Կամսարականի եկեղեցի
Ներսես Կամսարականի եկեղեցի | |
---|---|
Թալինի Կաթողիկե եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան Արագածոտնի մարզ, Թալին |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Հիմնական ամսաթվերը | 7-րդ դար |
Ներկա վիճակ | Կանգուն |
Մասն է | Թալինի մայր տաճար |
Կազմված է | Կոթող, Կոթող, Կոթող, Կոթող, Կոթող, Խաչքար, Տապանաքար և Տապանաքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1][2] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 7-րդ դար |
Գմբեթ | 1 |
Saint Astvatsatsin Kamsarakan Church, Talin Վիքիպահեստում |
Ներսես Կամսարականի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի ճարտարապետական հուշարձան Հայաստանի Թալին քաշաքի հյուսիսային եզրին, Կաթողիկե եկեղեցուց ոչ հեռու։ Ըստ արևմտյան պատի արձանագրության կոչվում է Սուրբ Աստվածածին, և 7-րդ դարում կառուցել է Ներսեհ Պատրիկ Կամսարականը,այդ ատճառով է, որ շատ հաճախ եկեղեցին անվանում են Կամսարական եկեղեցի Պատկանում է խաչաձև-գմբեթավոր փոքր կառույցների այն ենթատիպին, որի արտաքուստ ուղղանկյուն խաչաթևերը ներսից կիսաշրջանաձև են (բացառությամբ արևմտյան թևի)։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Հյուսիսային խաչաթևի արևմտյան պատին դրսից կա փոքր աբսիդ։ Գմբեթային փոխանցումն իրականացված է տրոմպների միջոցով։ Սրբատաշ, կարմրավուն տուֆից կառուցված եկեղեցու զուսպ հարդարանքից աչքի է ընկնում երկշարք, տամնաշար քիվը։
Եկեղեցու արևմտյան ճակատին փորագրված է. «Ես Ներսեհ Ապոհիւպատ Պատրիկ Շիրակայ և Արշարունեաց շինեցի զեկեղեցիս յանուն սրբոյ Ածածնին ի բարեխաւսութիւն ինձ և Շուշանայ ամուսնոյ իմոյ և Հրահատայ որդւոյ մերոյ»։
Վերջին դարերին շրջակա միջավայրի ազդեցությունների և աղետների հետևանքով Կամսարական եկեղեցին ծանր վնասներ է կրել և 1998 թ.-ին վերանորոգվել է դուբայցի մի բարերարի օգնությամբ։ Դիպվածով գտել են կտուրի կղմինդրի բնօրինակը և այդպիսով հնարավոր է եղել վերակառուցել տանիքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 251)։ |