Մարց (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարցից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարց (այլ կիրառումներ)
Գյուղ
Մարց
ԳՅՈՒՂԱՏԵՂԻ, Մարց.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ԳյուղապետՌոբերտ Գալստյան[1]
ԲԾՄ1050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն492[2] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Մարց (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png

Մարց, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, Մարց գետի ափին։ Ալավերդի քաղաքից 16 կմ հարավ-արևելք։

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1050 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 33 կմ հյուսիս-արևելք։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղի շրջակայքում կան քսանից ավելի ավերակ գյուղատեղիներ (Մոտկոր, Ագադակ, Դեղձուտ, Զազի տներ և այլն)։ Գյուղի կենտրոնական մասում գտնվում է «Սուրբ Նշան» կիսավեր եկեղեցին, իսկ գյուղից 5 կմ հարավ-արևելք` Իգատակի վանքը, որից մնացել է միայն անմշակ քարերով պատված եկեղեցին (1255 թ.): Մարցում և շրջակայքում պահպանվել են նաև միջնադարյան մատուռներ (XIII-XIV դդ.), խաչարձաններ (XIII դդ.) և խաչքարերով (XIII-XVII դդ.) հարուստ գերեզմանոցներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարցի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 197 578 876 1 037 937 896 671 652 492

Մարցում են ծնվել Խորհրդային Միության հերոս Աշխարհբեկ Ղազարյանը (1918-1986) և Սոցիալիստական աշխատանքի հերոս Արշակ Ղազարյանը (1913-1995)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]