Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կուրթան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Կուռթան գյուղի եկեղեցի.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Կուրթան[1]
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Թեմ Գուգարաց թեմ
Ժառանգության կարգավիճակ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական ճարտարապետություն

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կուրթան գյուղի հարավ-արևմուտքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 6-րդ դարում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին թաղածածկ դահլիճի հորինվածքով է, կիսաշրջանաձև հատակագծով և պայտաձև կամարով բեմի աբսիդով վերջավորվող ուղղանկյուն աղոթասրահին հարավ-արևելքից կից է խաչվող թաղերով ծածկված քառակուսի ավանդատունը (ունի աբսիդ ներսից և արտաքուստ՝ արմ. պատում)։ Աստիճանաձև որմնախարսխի վրա բարձրացող հուշարձանը կառուցված է մաքուր տաշած բազալտից։ Արևելյան և արևմտյան ճակատները ավարտվում են ճակտոններով։ Արևմտյան պատին կա 4-5-րդ դարերի հայկական հուշարձաններին բնորոշ զույգ՝ լուսամուտ։ Ինքնատիպ է ճակտոնի հորիզոնական քիվի և լուսամուտի պարակալի զուգակցումը։ Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին այն սակավաթիվ հուշարձաններից է, որտեղ բացահայտ երևում է անցումը Հայաստանի -5-րդ դարերի ճարտարապետական ձևերից դեպի 7-րդ դարի «դասական» ձևերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]