Գտեվանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գտեվանք
Գտեվանք1.jpg
Կուրթան գյուղի Գտեվանք եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Լոռու մարզ, Կուրթան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց
Հոգևոր կարգավիճակԽոնարված
Ներկա վիճակԿիսավեր
ԱռաջնորդՍեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպՍրահավոր միանավ թաղակապ դահլիճ
Ճարտարապետական ոճՀայկական
Կոորդինատներ: 41°3′3.060000099989″ հս․ լ. 44°36′59.097600100003″ ավ. ե. / 41.05085000002777207° հս․. լ. 44.61641600002777608° ավ. ե. / 41.05085000002777207; 44.61641600002777608

Գտեվանք, եկեղեցի կառուցված 6-րդ դարում, գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղում։

Ներկայիս վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրթան և Վարդաբլուր համայնքների միջև՝ ճամփեզրին մոտ։ Եկեղեցուց դեռևս կանգուն են հիմնապատերը։ Պահպանված են եկեղեցու որմնաշարերի ստորին հատվածները, կառույցի շարվածքից հանված են արտաքին երեսաքարերը, պատերը կանգուն են՝ ամրակուռ կրաշաղախի շնորհիվ։ Շինության մնացորդներից երևում է, որ կառույցը վերարտադրվել է Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հորինվածքի փոքրացված չափերով։

Ճարտարապետական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին սրահավոր միանավ թաղակապ դահլիճ է՝ հարավային կողմին կից ավանդատնով, որի արևմտյան պատն արտաքուստ ունի կիսաշրջանաձև խորան։ Գտեվանքի եկեղեցու աղոթասրահը երկայնական ուղղությամբ ավելի քիչ է ձգված։ Ինչպես երևում է հյուսիսային պատին պահպանված որմնամույթի հետքերից, դահլիճը ծածկի միջին մասում ուժեղացված է եղել թաղակիր կամարով։ Ավանդատան մուտքը բացվում է աղոթասրահի բեմառաջքից, որը ծածկված է եղել կիսագլանաձև թաղով և արևելյան պատը խորանի փոխարեն ունեցել է ուղղանկյուն խորշ։ Արտաքին սրահի գոյության մասին, բացի խորանից, վկայում են եկեղեցու արևմտյան պատի երեք պահունակները և արևմտյան կողմում գտնվող պատերի մնացորդները։ Աղոթասրահն ունեցել է երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից, որոնք, ինչպես երևում է հետքերից, եզերված են եղել կամարակապ պարակալներով։ Պահպանվել է արևմտյան ճակտոնի հորիզոնական գոտու մի քար՝ շեշտված պայտաձևություն ունեցող կամարիկներով, որից ենթադրելի է, որ Գտեվանքն իր հարդարանքով ևս ընդհանրացել է Կուրթանի Աստվածածին եկեղեցու հետ։

Եկեղեցու հարավային մասում տարածվում է միջնադարյան փոքրիկ գերեզմանոցը՝ պահպանված մոտ մեկ տասնյակ տապանաքարերով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]