Նահատակի մատուռ
Նահատակի մատուռ, Անգեղի մատուռ, Ընդեղի մատուռ, մատուռ-սրբավայր Հայաստանի Հանրապետության Եղեգնաձորի տարածաշրջանում, Շատին գյուղից 3-3.5 կմ հեռավորությամբ։ Ցածր, կամարակապ շինություն է, ներսի պատի վրա կար 1291 թվականի արձանագրություն՝ վերանորոգման մասին։
Ըստ Ստեփանոս Օրբելյանի (13-րդ դար)՝ կառուցվել է ի հիշատակ 451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո այստեղ ապաստանած և պարսիկների ձեռքով սպանված հայկական մի ջոկատի մարտիկների։
Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդության համաձայն՝ մի հայ աղջիկ անտառ գնալիս ենթարկվել է թուրքերի հարձակմանը։ Չկամենալով ընկնել թշնամու ձեռքը, անձնասպանություն է գործել։ Նրա գերեզմանի վրա տեղացիները՝ իբրև նահատակի, մատուռ են կառուցել, որը հայտնի է Ընդեղի մատուռ անունով[1][2][3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
- ↑ Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի
- ↑ Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ
- ↑ Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва
Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թ.Խ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991։