Ջաննաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Quran-القرآن-الكريم.jpg

Ջաննաթ (արաբ. جنّة‎ — այգիներ‎) ըստ իսլամի` դրախտի այգի, որտեղ Դատաստանի օրվանից հետո մշտական բնակություն են հաստատելու բարեպաշտ հավատացյալները: Դրախտի սահմանման համար օգտագործվում են նաև մի շարք այլ անվանումներ, ինչպես օրինակ` Ֆիրդուս: Մուսուլման հավատացյալների համար ամենամեծ երջանկությունը և նրա երազանքների բարձրակետը Ալլահի բարեգթությանն արժանանալն է: Մուսուլմանը ողջ կյանքում պետք է հետևի Ալլահի սահմանած ու նրա մարգարեի ցույց տված ճշմարիտ ուղուն: Իսկ որպես վարձատրություն, բարեպաշտ ու արդարամիտ հավատացյալը հանդերձյալ կյանքում կգնա դրախտ, որն Ալլահը նախապես պատրաստել է իր ծառաների համար: Ղուրանի Թոբե սուրահի 89-րդ այաթում ասված է.

Aquote1.png Նրանք պիտի հավիտենապես բնակվեն Աստծո պատրաստած երանության պարտեզների մեջ, որտեղ տիրում է գերագույն երջանկությունը: Aquote2.png


Ղուրանի[1] համաձայն` ամենաաղքատ մարդը դրախտում ունենալու է 10 անգամ ավելին, քան այս աշխարհի ամենահարուստ մարդը: Ինչպես ասվում է հադիսներում, Մուհամմադ մարգարեն ասել է <Դրախտ կարելի է գնալ միայն Ալլահի ողորմածության շնորհիվ: Սակայն Ալլահի ողորմածությունը հնարավոր է ստանալ միայն նրան ու իր մարգարեին հետևելով>:

Ղուրանի Մոհամմադ սուրահում նկարագրվում է դրախտը, դրա մակարդակներն ու յուրահատկությունները: Յուրաքանչյուր բարեպաշտ մուսուլման, ով արդարամիտ է ու բարի գործեր է անում, դրախտում ապրելու է համապատասխան մակարդակում: Իսկ ամենաբարձր և լավագույն մակարդակը համարվում է ալ-Ֆիրդուսը: Յուրաքանչյուր մուսուլման պետք է Ալլահին խնդրի, հանդերձյալ կյանքում բնակվել դրախտի հենց այս մակարդակում:

Բարեպաշտների համար դրախտում կա սնունդ, խմիչք, հաճելի եղանակ, հանգստություն, շքեղ հագուստ, մշտապես երիտասարդ դրախտային կույսեր կամ հենց իրենց կանայք: Սակայն դրախտային հաճույքների բարձրակետը լինելու է Ալլահին տեսնելը: Բարեպաշտ հավատացյալները դրախտ մուտք գործելիս լինելու են 33 տարեկան: Դրախտում գոյություն է ունենալու ամուսնական կյանք, սակայն որոշ կրոնագետների կարծիքով, երեխաներ չեն ծնվելու:

Quran (17th century) (Tunisia) - Coran (17ème siècle) (Tunisie) - (القرآن الكريم (القرن ١٧) (تونس - Tunisia photo1.jpg

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրախտի սահմանման համար օգտագործվում են արաբերեն ջաննա «այգի», ալ ֆիրդուս « դրախտ և մի շարք այլ բառեր:

Արաբերեն "ջաննա" բառը նշանակում է այգի: Այն նաև օգտագործվում է հոգնակի եղանակով` ջաննաթ (այգիներ): Շատ հաճախ այս բառն օգտագործվում է դրախտը բնորոշող բառակապակցություններում.

  • «երջանկության այգիներ — ջաննաթ օլ-նաիմ
  • «եդեմական այգիներ — ջաննաթ օլ-ադան
  • «դրախտային այգիներ — ջաննաթ օլ-ֆիրդուս
  • «հավերժության այգիներ — ջաննաթ օլ-խալդ
  • «ապաստարանի այգիներ — ջաննաթ օլ-մավի
  • «վեհ այգիներ — ջաննաթ ալիա

Դրախտի սահմանման համար օգտագործվում է նաև դար-«օթևան» բառը կամ` հանդերձյալ կյանքում «բարեպաշտների օթևան» բառակապակցությունը․

  • «խաղաղության օթևան — դար օլ-սալամ
  • «աստվածավախների օթևան — դար օլ-ջալալ
  • «հավերժական բնակության օթևան — դար օլ-մուավին

Դրախտի նկարագրությունը և մեծությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուրանի համաձայն` դատաստանի օրից հետո (ղիամաթ) հավատացյալները գնալու են դրախտ, իսկ անհավատները վառվելու են դժոխքի հավերժական կրակներում: Դրախտում մարդիկ հավերժ վայելելու են Ալլահի կողմից սահմանված բարիքները Նրանց համար ամենամեծ բարիքը լինելու է Աստծո հետ հանդիպումը: Ալլահը ստեղծել է դրախտը և դժոխքը էակներն արարելուց առաջ և դրանք չեն ոչնչացվելու:

Դրախտն ունի հսկակայան չափեր և մի քանի մակարդակներ` տարբեր տեսակի բարեպաշտների համար: Անտեղ ոչ շոգ է և ոչ էլ ցուրտ: Այն ստեղծվել է արծաթե և ոսկե աղյուսներից, որոնք ունեն մուշկի անուշ բույր: Հադիսներում հիշատակվում է դրախտային Թուբա ծառը, և շատ այլ ծառեր, որոնց բները ոսկուց են: Ղուրանում նշվում է ակացիա և խնձորենի ծառերի մասին:

Դրախտն իր մեծությամբ հնարավոր չէ չափել, ինչպես և երկինքը: Ղուրանում այդ մասին ասվում է .

Aquote1.png Անհավատների համար պատրաստված կրակից վախեցեք: Հնազանդվեք Աստծուն և մարգարեին, որպեսզի արժանանաք աստվածային գթին: Ջանացեք արժանի լինել Տիրոջ գթությանն ու արքայությանը, որի տարածությունը հավասար է երկնքին ու երկրին և որ հատկացված է աստվածավախների բնակության համար: Aquote2.png


Qur'an manuscript Surat al-Nisa'. (1).tif

Մուհամմադ մարգարեն[2] դրախտի մեծության մասին ասել է.

Aquote1.png Եթե մարդիկ տեսնեին միայն մի փոքրիկ մասն այն ամենի ինչ կա դրախտում, զարդերը կլցնեին երկնքի ու երկրի միջև եղած ողջ տարածքը: Եթե երևար դրախտի բնակիչներից գեթ մեկը, ու ցույց տար իր թևնոցները, ապա դրանց փայլը կծածկեր արևի լույսը, ինչպես արևն է իր լույսով խամրեցնում աստղերի լույսը: Aquote2.png


Կարելի է ասել, որ դրախտի մասին իսլամական պատկերացումը շարունակությունն է վերջին կյանքի մասին հին արևելյան ավանդույթի (ախիրաթ), ներառելով բարձրագույն հաճույքի մասին պատկերացումները, որոնք բնորոշ են անապատի բնակիչներին: Իսլամական դրախտի մասին իսլամի պատկերացման հետ զուգահեռներ կարելի է գտնել հուդայականության, քրիստոնեություն և հին Միջագետքի տարբեր գրություններում: Մեքքայի շրջանում , (տես` Մուհամմադը Մեքքայում) դրախտի պատկերն ավելի էմոցիոնալ էր, Մադինայի շրջանում` ավելի կոնկրետ: Մադինայի սուրահներում[3] հայտնվում են դրախտային գետերի, սևաչյա հուրիինեի մանրամասն նկարագրություններ:

Դրախտային այգիներն ու գետերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուրանում նկարագրված դրախտում կան ստվերխաիտ այգիներ` բազմաթիվ աղբյուրներով ու լճակներով: Դրախտում կա 4 այգի` Ադան, ֆիրդուս, Մավա և Նաիմ և 4 գետ, որոնցով հոսում է ջուր, կաթ, գինի, որը չի արբեցնում և մեղր: Ջրամբարների թվում հատուկ նշանակություն ունի Քոսարը, որը նախատեսված է հատուկ Մուհամմադ մարգարեի համար, և որի մեջ լցվում են դրախտի բոլոր գետերը:

Արաբերեն ադան բառը նշանակում է եդեմ: Ադանը դրախտի ամենասքանչելի վայրերից է, որտեղ հավերժական վայելքների մեջ ապրելու են մարգարեները, նահատակները և մյուս բարեպաշտները: Ղուրանում ասվում է, որ ադանի այգիներում բարեպաշտները կարող են տեսնել Ալլահի դեմքը: Մի շարք Ղուրանի մեկնաբաններ համոզված են, որ ադանը դրախտում կոնկրետ վայրի անվանում է (քաղաք, պալատ կամ գետ), մյուսները համոզված են, որ դա դրախտային ագիների մի մասի կամ ընդհանուր դրախտի անվանումն է: Դրախտի ամենաբարձր մակարդակը Ֆիրդուսն է, որից վերեև արդեն գտնվում է Ալլահի գահը:

Qur'anic Verses WDL6811.pdf

Դրախտային բարիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական ավանդույթներում ասվում է, որ դրախտի բոլոր բնակիչները կստանան մի բան, որը հնարավոր չէ պատկերացնել ու նկարագրել: Իսլամական կրոնագետները հավատում են, որ Ղուրանում և սուննայում դրախտի նկարագրություններն արտացոլում են միայն մոտավոր պատկերացումներ, որոնք հիմնված են մարդկային հասկացությունների մակարդակի վրա, և դրանց իրական էությունը անհասկանալի է ու պարզ կդառնա միայն Աստծո դատաստանից հետո: Մուսուլմաններն ընդունում են հանդերձյալ աշխարհի վերաբերյալ բոլոր պատկերացումները, ընդունելով նաև, որ այս ամենի իրական էությունը միայն Ալլահին է հայտնի:

Դրախտում բնակվող արդարամիտների համար կա սնունդ, խմիչք, զովություն, խաղաղություն, շքեղ հագուստ, հավերժ երիտասարդ կանայք` երկնային աղջիկներից և իրենց կանանցից: Ցանկացած կերակուր, որ նրանք ցանկանան, կստանան անմիջապես: Հյուրասիրությունների մեջ կլինեն տարբեր պտուղներ և նուռ:

Դրախտային հաճույքների Ղուրանի նկարագրությունները լայնորեն օգտագործվում էին քարոզչության ժամանակ (դավաթ): Իսլամի ժամանակակից քարոզներում դրախտի կոնկրետ պատկերները երբեմն փոխկապակցվում են խորհրդանշական մեկնաբանության հետ, իսկ տարբեր ասպեկտների քննարկումը կախված է լսարանից և կոնկրետ խնդիրներից:

Դրախտի բնակիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրախտում ապրելու են 33 տարեկան բարեպաշտ հավատացյալներ: Դրախտում նրանք չեն ունենալու որևէ խնդիր կամ դժվարություն: Նրանք չեն դատարկախոսելու և մեղք չեն գործելու: Դրախտում գոյություն է ունենալու ամուսնական կյանք: Դրախտային տները նման են հսկայական վրանների, որոնք պատրաստված են թանկարժեք քարերից ու մարգարտներից: Բարեպաշտները հագնելու են հագուստ, որ կարված է մետաքսից, ատլասից ու դիպակից: Նրանք կրելու են ոսկյա զարդեր: Դրախտի բնակիչները պառկելու են «ասեղնագործ անկողիններում» և «փռված գորգերի» վրա: Նրանց ծառայելու են միշտ երիտսարդ տղաներ, որոնք նման են մարգարիտների: Որպես իրենց արած լավ գործերի վարձատրություն, բարեպաշտներին կնության են տրվելու սևաչյա հուրիներ:

Դրախտի դարպասները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի դրախտի 8 դարպաս: Դրանց բոլորի անունները հայտնի չեն: 8 դռներից յուրաքանչյուրը նախատեսված է միայն կոնկրետ որևէ գործողություն կատարած մուսուլմանի համար: Օրինակ, եթե մուսուլմանն իրականացրել է մի քանի լրացուցիչ աղոթք, նա դրախտ կմտնի աղոթքի դարպասներով, եթե նա նահատակվել է` այլ դարպասներով: Որպես օրինակ, հադիսներից մեկում ասվոմ է. «Ովքեր իրենց գումարը ծախսել են (Ալլահի ճանապարհին), նրանց կանչելու են Դրախտի դռներից հետևյալ խոսքերով .« Ով Ալլահի ծառաներ, ահա իսկական բարօրությունը»: Իսկ նրանց, ովքեր աղոթել են, կհրավիրեն «Աղոթքի դռներից»: Նրանք, ովքեր պայքարել են հավատի համար, կկանչվեն «Ջիհադի դռներից»: Նրանք, ովքեր ծոմ են պահել - կկանչեն «ar-Rayyān» դռներից, իսկ նրանք, ովքեր ողորմություն են տվել, կկանչվեն «Ողորմության դռներից»»: Կլինեն նաև իսկական բարեպաշտ մուսուլմաններ, որոնց համար կբացվեն դրախտի բոլոր 8 դռները:

Սոցիալական ու ամուսնական հարաբերությունները դրախտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես կարծում են Ղուրանի մեկնաբաներից շատերը, դրախտում ամուսնական հարաբերությունները չեն ունենալոը այն նշանակությունը, որն ունեն այս աշխարհում: Ուստի նրանք նշում են, որ դխրախտում ամուսնական կյանքը բարեպաշտին տրված աստվածային շնորհ է: Բարեպաշտ մուսուլմանները կարող են դրախտ գնալ նաև իրենց աշխարհիկ կյանքի կանանց հետ, եթե նրանք նույնպես բարեպաշտ մուսուլմաններ են: Իսլամագետները նշում են, որ էյն» և հուր» բառերն արաբերենում հավասարապես պատկանում են և արական և իգական սեռին: Ուստի այաթոլլա Մաքարեմ Շիրազին գրում է, որ արաբերեն հուր ալ-այն» բառակապակցությունը վերաբերում է բոլոր դրախտային ամուսիններին: Հետևաբար, հավատացյալ տղամարդիկ դրախտում կարող են կնության առնել դրախտային կանանց իսկ հավատացյալ կանայք` դրախային ամուսիննեերի: Դրախտում ծառաները լինելու են ինչպես գեղեցկուհի հուրիներ, այնպես էլ հիասքանչ երիտասարդներ: Գտնվելով հասարակության մեջ, մարդն անպայման հանդիպում է անհանգստության, խնդիրների, որոնք ի հայտ են գալիս մարդկային հարաբերություններում: Դրախտում սակայն չեն լինելու սկանդալներ, զրպարտւթյոն, թշնամանք:

Ծանոթագրություններ՝[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Al-Qur'an al-Kareem - القرآن الكريم»։ Al-Qur'an al-Kareem - القرآن الكريم (en-US)։ Վերցված է 2018-03-22 
  2. «Пророк Мухаммед»։ 24SMI։ Վերցված է 2018-03-22 
  3. «Как известно, суры делятся на мекканские и мединские. Чем они отличаются?»։ Վերցված է 2018-03-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]