Jump to content

Բնագիտական թանգարան (Լոնդոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնագիտական թանգարան
Изображение логотипа
Տեսակբնագիտական թանգարան, ազգային թանգարան, հերբարիում, non-departmental public body? և կազմակերպություն
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2]
ՏեղագրությունԿենսինգտոն և Չելսի
ՎայրՀարավային Կենսինգտոն
Կազմված էNatural History Museum Library and Archives? և British Museum (Natural History) Department of Botany?
ՀասցեCromwell Road, London, SW7 5BD[3]SW7 5BDԷթզիբիշն ռոուդ և Cromwell Road?
Հիմնադրվել է1881
ՀիմնադիրՌիչարդ Օուեն
Այցելուներ4 105 106 մարդ (2009)[4], 4 434 520 մարդ (2017)[5], 5 284 023 մարդ (2015)[6], 5 226 320 մարդ (2018)[7], 3 250 376 մարդ (2004)[8], 3 080 401 մարդ (2005)[9], 3 754 496 մարդ (2006)[10], 3 600 119 մարդ (2007)[11], 3 698 500 մարդ (2008)[12], 4 647 613 մարդ (2010)[13], 4 873 275 մարդ (2011)[14], 5 021 762 մարդ (2012)[15], 5 356 884 մարդ (2013)[16], 5 388 295 մարդ (2014)[17], 4 624 113 մարդ (2016)[18], 5 423 932 մարդ (2019)[19], 1 296 763 մարդ (2020)[20] և 1 571 413 մարդ (2021)[21]
ՏնօրենDoug Gurr?[22]
Հավաքածուի չափսմոտ 80 000 000[23]
Կայքnhm.ac.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Բնագիտական թանգարան (անգլ.՝ Natural History Museum), Հարավային Կենսինգտոնի Exhibition Road փողոցում գտնվող 3 խոշորագույն թանգարաններից մեկը։ Հավաքածուն ներառում է ավելի քան 70 միլիոն բուսաբանության ցուցանմուշ (6 մլն բույս), կենդանաբանությունից (55 միլիոն կենդանաբանական նմուշ, որի կեսը միջատներ են միջատաբանության բաժնում), միներալոգիայից (500 հազ. քարեր և հանքանյութեր) և հնէաբանություն (9 մլն բրածո)[24]։

Ցուցանմուշների հիմքը կազմում է դոկտոր Հանս Սլոանի (1660-1753 թթ.) հավաքածուն, որը ներառում է հերբարիում և կենդանիների ու մարդու կմախքներ՝ սկզբնապես ցուցադրված Մոնտեգյու-հաուսում (ԲլումսբերիԲրիտանական թանգարանի հսկողության ներքո։

1850-ական թվականներին պրոֆեսոր Ռիչարդ Օուենը (Բրիտանական թանգարանի բնագիտական բաժնի տնօրեն) հավաքածուի ընդլայնման և առանձին տարածքի անհրաժեշտության խնդիր է առաջ քաշում։ 1864 թ. արդեն թանգարանի համար հողակտոր է գնվում Քենսինգթոնում։

Ճարտարապետական նախագծի վրա նախատեսվում էր Ֆրենսիս Ֆոուկի աշխատանքը, իսկ նրա մահից հետո այն հասավ Ալֆրեդ Ուոթերֆազին։ Շենքի ճակատամասը նախագծված է ռոմանոբյուզանդական ոճով։ Շինարարությունն սկսվել է 1873 թ. և ավարտվել 1880 թ.-ին։ Թանգարանը բացվել է 1881 թ., իսկ 1963 թ. այն վերջնականապես զատվել է Բրիտանական թանգարանից։

Մինչև 1992 թ. կոչվել է 'British Museum (Natural History) (Բրիտանական թանգարան (Բնագիտություն), իսկ գիտական գրականության մեջ հայտնի էր B.M.(N.H.) կամ BMNH հապավումով[25]։

Ցուցանմուշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն առավել հայտնի է կենտրոնական սրահում դինոզավրների կմախքների հավաքածուով, որի մեջ է մտնում դիպլոդոկի 26 մետր երկարություն ունեցող հայտնի կմախքը, նաև հետաքրքիր է տիրանոզավրի մեխանիկական մոդելը։ Կենդանաբանական մասում գտնվում է 30 մետրանոց կետը։ Թանգարանում տեղակայված է երկնաքարերի հետաքրքիր հավաքածու։

Թանգարանի շենքի ներքին հարդարման և ինտերիերի աշխատանքները կատարվել են Gibbs And Canning Limited ֆիրմայի վարպետների կողմից թրծակավով։ Աղյուսները զարդարված են բույսերի, կենդանիների և հանածոների պատկերներով։ Թանգարանի մուտքն ազատ է։ Մետրոյի ամենամոտ կանգառը South Kensington է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնագիտական թանգարան (Լոնդոն)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնագիտական թանգարան (Լոնդոն)» հոդվածին։