Ռիչարդ Օուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ Օուեն
անգլ.՝ Richard Owen
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1804(1804-07-20)[1][2][3][…]
ԾննդավայրԼանկաստեր, Lancashire, Լանկաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
Մահացել էդեկտեմբերի 18, 1892(1892-12-18)[1][3][6][…] (88 տարեկան) կամ դեկտեմբերի 18, 1892(1892-12-18)[5] (88 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի համալսարան և Lancaster Royal Grammar School?
ԵրկերԲնագիտական թանգարան
Մասնագիտությունֆոնդապահ, կենսաբան, հնէաբան, կենդանաբան, համալսարանի պրոֆեսոր, անատոմ և հնեամարդաբան
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Բաղնիքի շքանշանի ասպետ կոմանդոր Թագավորական մեդալ Կոպլիի մեդալ[7] Clarke Medal? Լինենի մեդալ Բեյքերյան լեկցիա Քրունի լեկցիա և Ուոլասթոնի մեդալ[8]
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Royal Microscopical Society?, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա[5]
Richard Owen Վիքիպահեստում

Սըր Ռիչարդ Օուեն, (անգլ.՝ Richard Owen, հուլիսի 20, 1804(1804-07-20)[1][2][3][…], Լանկաստեր, Lancashire, Լանկաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - դեկտեմբերի 18, 1892(1892-12-18)[1][3][6][…] կամ դեկտեմբերի 18, 1892(1892-12-18)[5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի կենդանաբան և հնէաբան: 1884 թվականից Բանի շքանշանի ասպետ: 1888 թվականին նրան շնորհվել է Կառլ Լինեյի անվան մեդալ` ժամանակակից կենսաբանության մեջ Լինեյի ավանդույթները շարունակելու համար:

Օուենը Լոնդոնի թագավորական ընկերության անդամ է 1834 թվական, 1839 թվականից Փարիզի գիտությունների ակադեմիայի[9] արտասահմանյան թղթակից անդամ, իսկ 1859 թվականից՝ լիարժեք անդամ, 1839 թվականից Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից-անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Օուենը ծնվել է 1804 թվականի հուլիսի 20-ին Լանքասթերում:

Բժշկական կրթությունը ստացել է Էդինբուրգի համալսարանում: Նա ղեկավարել է Անգլիական թագավորական վիրաբուժության քոլեջի Ֆիզիոլոգիայի ֆակուլտետը, դասավանդել է հնէաբանություն (պալեոնտոլոգիա) հանքաբանության դպրոցում (School of mines):

1856 թվականից ղեկավարել է Բրիտանական թանգարանի բնագիտության բաժինը:

Սըր Ռիչարդ Օուենը մահացել է 1892 թվականի դեկտեմբերի 18-ին Լոնդոնում:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հրատարակել է մի շարք գիտական ​​աշխատանքներ, որոնք հիմնականում վերաբերում են ողնաշարավոր կենդանիների զարգացման պատմությանը: Օուենի եզրակացություններն այս հարցում բոլորովին անսխալական չեն, սակայն, այդ ուսումնասիրություններն երկար ժամանակ մեծ արժեք կունենան: Համեմատական ​​անատոմիայի բնագավառում ծավալուն հետազոտությունները Օուենին անատոմիստի մեծ համբավ բերեցին: Կարևոր նշանակություն ունեին ողնաշարավորների բրածո մնացորդների վրա կատարված աշխատանքները, որոնք իրականացվում էին բրածո կենդանիների կմախքի մասերի ճշգրիտ վերականգնմամբ (օրինակ՝ Օուենը կոնքոսկրի միջոցով վերականգնել է Նոր Զելանդիական մոաի (լատ. Dinornithiformes) կառուցվածքը):

Համեմատական ​​անատոմիայում նրա ամենակարևոր ուսումնասիրությունների թվում են պատկանում ողնաշարավորների ատամների, կմախքի և ուղեղի ուսումնասիրությունները, ժամանակակից և բրածո կճղակավորների կմախքի ուսումնասիրությունը, պարկավորների զարգացումը առանց ընկերքի ձևավորման և այստեղից կաթնասունների բաժանումը ընկերքավորների և պարկավորների, բրածո թռչունների ուսումնասիրությունները , ժամանակակից և բրածո սողունների և երկկենցաղների, նաուտիլուսի (լատ. Nautilus) անատոմիայի ուսումնասիրությունը, ուսոտանի բրաչոպոդի անատոմիան (Brachiopoda): Ընդհանուր առմամբ, Օուենը գրել է մոտ 600 հոդված անատոմիայի վերաբերյալ:

Օուենն առաջինը նկատեց այդ ժամանակաշրջանում դեռևս հայտնի դինոզավրերի երեք տեսակների նմանությունները և նրանց տարբերությունները ժամանակակից սողուններից, և դրանք առանձնացրեց հատուկ խմբում (այդ ժամանակ ենթադաս): Նա ստեղծեց «դինոզավր» տերմինը:

Ի հավելումն մասնավոր ​​համեմատական ​​անատոմիական և հնէաբանական ուսումնասիրությունների՝ Օուենը հայտնի է նրանով, որ իր աշխատանքից է սկսվում կենսաբանության մեջ հոմոլոգիա, անալոգիա և հնագիտություն հասկացությունների ժամանակակից օգտագործումը:

1856 թվականին նա ղեկավարել է Բրիտանական թանգարանի բնության պատմության բաժինը: Այս պաշտոնում աշխատելիս նա եղել է Լոնդոնի Բնագիտական թանգարանի ստեղծման հիմնական նախաձեռնողներից մեկը` թանգարանի նոր տեսակ, որի մուտքը հասանելի էր բոլորի համար:

Անձնային որակներ և գրագողության մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ժամանակակիցների հուշերի[10], Ռիչարդ Օուենը աչքի է ընկել կոնֆլիկտային, չարամիտ, եսասեր և վրեժխնդիր բնավորությամբ: Բազմաթիվ դեպքեր հայտնի են, երբ նա իրեն է վերագրել այլ մարդկանց կողմից անհետացած կենդանիների հայտնագործությունները: 1846 թվականին նրան բռնել են այն բանում, որ փորձել է նկարագրել բելմենիտիտը (անհետացած գլխոտանի փափկամարմինների ներկայացուցիչ), անվանելով այն իր անունով՝ Belemnites owenii: Պարզվել է, որ այս կենդանին արդեն նկարագրվել է չորս տարի առաջ՝ այլ հետազոտողի կողմից:

Օգտագործելով իր ազդեցությունը Կենդանաբանական ընկերությունում, երկար տարիներ նա կարողացել է թունավորել իր կողմից անցանկալի գիտնականների կյանքը: Դրանից հատկապես տուժել է անգլիացի հնէաբան Գիդեոն Մանթելը, ով հայտնաբերել և նկարագրել առաջին իգուանոդոն[11] դինոզավրը:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օուենի համեմատաբար խոշոր գործերն են.

  • «Archetype and homologies of vertebrate skeleton» (1848),
  • «British fossil reptilia of the cretaceous period» (1851),
  • «Comparative anatomy, invertebrate animals» (1855),
  • «Comparative anatomy, vertebrate animals» (1855),
  • «Crocodilia and Ophidia of the London clay» (1859),
  • «Description of the extinct gigantic Sloth» (1843),
  • «Fossil reptilia of the wealden» (1853—1857),
  • «History of the British fossil mammalia and birds» (1846),
  • «History of the British fossil reptiles» (1849),
  • «On the classification of mammalia» (1859),
  • «Memoir on the Megatherium» (1861),
  • «Odontography» (1845),
  • «On forms of the skeleton and the teeth» (1865),
  • «Palaeontology» (1871),
  • «Principles of comparative osteology» (1855),
  • «Anatomy of vertebrates» (1866—1868),
  • «Descriptive and illustrated catalogue of the fossil reptilia of South Af r ica» (1876),
  • «On the fossil mammals of Australia and on the extinct marsupials of England» (1877),
  • «Memoirs of extinct wingless birds of New Zealand» (1878).

Թվարկված աշխատությունների մեծ մասը հրատարակվել է առանձին ժողովածուի տեսքով «History of British fossil reptils» (1884):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Оуэн Ричард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 Туринская академия наук — 1757.
  6. 6,0 6,1 6,2 Парижская медицинская академия — 1820.
  7. Award winners : Copley MedalRoyal Society.
  8. https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
  9. Les membres du passé dont le nom commence par O(ֆր.)
  10. Т. Г. Гексли, Х. Фальконер, Ч. Р. Дарвин, Г. А. Мантелл и др.
  11. Билл Брайсон. Краткая история почти всего на свете. М. АСТ, 2018. Глава 6 «Наука прочитанная по зубам и когтям».