Աստվածաշնչյան մարգարեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մարգարեներ, Աստծո անունից ապագան գուշակողներ, ինչպես նաև կրոնաբարոյական քարոզիչներ ու հասարակական-քաղաքական հռետորներ հին Հրեաստանում։ Մարգարեներն իբր օժտված էին ժողովրդին ուսուցանելու և գալիք աղետների մասին նրան զգուշացնելու «աստվածային առաքելությամբ»։ Մ.թ.ա. IX դ. Եղիա մարգարեն և նրա աշակերտ Եղիշեն, իրենց շուրջ համախմբելով երիտասարդ մարգարեներին («մարգարեների որդիներ»), «մարգարեից դպրոցներ» էին հիմնել երկրի տարբեր քաղաքներում (Գաբաա, Նավաթ, Բեթել, Գաղգաղա, Երիքով)։ Մ.թ.ա. VIII-VI դդ. մարգարեական շարժման նոր վերելքը պայմանավորվել է երկրում հասարակական-քաղաքական հակասությունների ծայրահեղ սրմամբ, ժողովրդի վիճակի ծանրացմամբ, արտաքին (Ասորեստանի, Նոր Բաբելոնիայի, Աքեմենյան Իրանի) միջամտության սաստկացմամբ։ Մ.թ.ա. IX դ. նշանավոր մարգարեներ էին Հովնանը և Հովելը, մ.թ.ա. VIII դ.՝ Ամովսը, Ովսեն, Եսայի I, Միքիան, Նավումը, մ.թ.ա. VII դ.՝ Սոփոնիան, Երեմիան, Ամրակումը, Աբդիոնը, մ.թ.ա. VI դ.՝ Եզեկիելը, Դանիելը, Եսայի II, Անգեն, Զաքարիան։ Մարգարեները բողոքել են իշխողների, ունևորների դեմ գյուղացիներին հողաղրկելու, ճնշելու և աշխատավորների հանդեպ կամայականություններ ցուցաբերելու համար, ընդդիմացել պատերազմներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 300 CC-BY-SA-icon-80x15.png