Բոդրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բոդրում
թուրք.՝ Bodrum
Turkey.Bodrum010.jpg
Կոորդինատներ: 37°2′22″ հս․ լ. 27°25′45″ ավ. ե. / 37.03944° հս․. լ. 27.42917° ավ. ե. / 37.03944; 27.42917
Երկիր Թուրքիա Թուրքիա
Քաղաքապետ Ագան Մազլում
Մակերես 557 կմ²
ԲԾՄ 30 մ
Բնակչություն 87 826 մարդ (2000)
Խտություն 158 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+2
Հեռախոսային կոդ +90 252
Փոստային ինդեքսներ 48x xx
Պաշտոնական կայք bodrum.bel.tr
##Բոդրում (Թուրքիա)
Red pog.png

Բոդրում (թուրք.՝ Bodrum) շրջան և քաղաք Մուղլայի նահանգում, Էգեյան ծովի Գյոկով ծովածոցի հյուսիսում, հունական Կոս կղզուն դեմ հանդիման, Անթալիայից մոտ 300 կմ արևմուտք։ Մշտական բնակչությունը՝ 31 հազար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում Բոդրումի տեղանքում եղել է Կարիայի մայրաքաղաքը՝ հարուստ քաղաք Հալիկառնասը: Հալիկառնասյան դամբարանը համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Միջին դարերում նրա փլատակների վրա ոտքի ելավ հունական ձկնորսական գյուղակ։

1912 թվականին քաղաքում ապրում էին թուրքեր՝ 8817 մարդ, հույներ՝ 5060 մարդ[1]:

Ժամանակակից Բոդրումը իր պատմության հաշվարկը սկսում է 1402 թվականից, երբ ռոդոսյան հիվանդախնամ-ասպետները այստեղ հիմնադրեցին Սուրբ Պետրոսի դղյակը (լատ. Petronium), որը մինչ օրս շարունակում է մնալ հիմնական տեսարժան վայրը։ 1522 թվականին դղյակն անցավ սուլթան Սուլեյման Փառահեղի (Սուլեյման I) ձեռքը։ Այժմ այստեղ ցուցադրվում են ուլուբուրունյան գանձերը։ 1824 թվականին Գերոնտաս ծովածոցում, քաղաքի հյուսիսում, հեղափոխական Հունաստանի նավատորմը պարտության մատնեց Օսմանյան կայսրության և վերջինիս վասալների՝ Եգիպտոսի, Ալժիրի, Թունիսի և Լիբիայի, միացյալ նավատորմին (տես.` Գերոնտասի ճակատամարտ): 1919 թվականից մինչև 1921 թվականը քաղաքը գտնվել է իտալական օկուպացիայի ներքո: Վերջին տասնամյակներին թուրքական կառավարությունը որոշում կայացրեց զարգացնել Բոդրումը` որպես միջազգային առողջավայր։ Զբոսաշրջիկներին այստեղ գրավում են ոչ միայն գեղատեսիլ վայրերը, այլ նաև զբոսանավերի համար նախատեսված, աշխույժ գիշերային կյանքով լի կայանատեղին։ Ալգլալեզու զբոսաշրջիկները Բոդրումը կատակախառն կոչում են «Եվրոպայի անկողին» (բառախաղ անգլերենով՝ Bodrum և bedroom )։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզը ներառում է Բոդրումի, Թուրգութրեյսի, Օրթաքենտի, Թյուրքբյուքյուի, Յալիքավաքի, Գյումյուշլյուքի, Բիթեզի, Քոնաջիկի, Յալի, Մումջուլարի տեղական ինքնավարությունները։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոդրումի կլիման չափավոր միջերկրածովյան է։ Եղանակը ձևավորվում է հիմնականում ավելի սառը Էգեյան ծովի ազդեցությամբ, քան՝ Միջերկրականի։ Այսպիսի առանձնահատկության շնորհիվ Բոդրումում ամռանը առավել հարմարավետ, բարեհաճ եղանակ է լինում՝ Միջերկրական ծովի առափնյա այլ քաղաքների հետ համեմատած։

1975-2006 թվականների դիտարկումների վիճակագրական տվյալները
Միջին ջերմաստիճան
°C
Միջին ջերմաստիճան
Ջրի մակերևույթի միջին ջերմաստիճանը
°C
Հունվար
11,2
16
Փետրվար
11,1
16
Մարտ
13
16
Ապրիլ
16,3
17
Մայիս
20,8
19
Հունիս
25,5
21
Հուլիս
28,2
23
Օգոստոս
27,8
24
Սեպտեմբեր
24,4
25
Հոկտեմբեր
20,2
24
Նոյեմբեր
15,7
21
Դեկտեմբեր
12,6
18

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Geōrgios Sōtēriadēs An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor. — London: Edward Stanford Ltd., 1918. — 16 p.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Մուղլայի նահանգի վարչական բաժանում

Locator map-Muğla Province.png

Քաղաքատիպ բնակավայրեր: Մուղլա
Գյուղատիպ բնակավայրեր: Բոդրում | Դալաման | Դատչա | Ֆեթհիյե | Քավաքլըդերե | Քյոյջեգիզ | Մարմարիս | Միլյաս | Օրթաջա | Ուլա | Յաղաթան