Մարմարիսը երեք կողմերից շրջափակված է լեռներով։ Չորրորդ կողմից այն եզրափակվում է ծովախորշով։ Ծովախորշի մուտքը պաշտպանում է կղզին, այդ իսկ պատճառով փոթորիկները և ուժեղ քամիները չեն հասնում Մարմարիսի ափերին։
Կա շուրջօրյա ծովային կապ հունականՀռոդոս կղզու հետ։ Քաղաքը ունի մի քանի համայնքներ` Սիթելեր, Արմութալան, Մերկեզ։ Մերկեզը գտնվում է քաղաքի կենտրոնում, Արմութալանը (թուրքերեն՝ Armut- տանձ) գտնվում է քաղաքի ծայրամասում։